27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը Րաֆֆուն ընդունել է Քոչարյանի հանձնարարությամբ. 168 ժամ

Ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, կամ ավելի ճիշտ, ինչու Ծառուկյանը բավարարեց Հովհաննիսյանի խնդրանքը եւ իր գրասենյակում ընդունեց նրա գլխավորած պատվիրակությանը: Թերթի տեղեկությունենրով` Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ այդ ցանկացել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ:

Անձամբ հեռախոսով կապվել է նրա հետ եւ խնդրել ընդունել իրեն` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Սակայն Քոչարյանը մերժել է “Ժառանգության” ղեկավարին` պատճառաբանելով իր զբաղվածությունը: Այդ ժամանակ Քոչարյանը գտնվել է Ծաղկաձորում:

Բայց մերժելով հանդիպել Հովհաննիսյանի հետ անձամբ, ըստ նույն աղբյուրների, նա խորհուրդ է տվել Հովհաննիսյանին հանդիպել Ծառուկյանի հետ: Այսինքն ընդւոնելով Հովհաննիսյանին, Գգաիկ Ծառուկյանը բավարարել է ոչ թե “Ժառանգության” ղեկավարի խնդրանքը, այլ կատարել է Քոչարյանի հանձնարարությունը:

Ըստ թերթի, նաեւ հնարավոր է որ Ծառուկյանը ֆինանսավորի Րաֆֆու հանրահավաքային պայքարը: Սա առաջին դեպքը չի, որ Ծառուկյանը ֆինանսվաորել է ընդդիմադիրներին: ՀԱԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները նշում են, որ Ծառուկյանը ֆինանսավորել է նաեւ իրենց հանրահավաքային պայքարը: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջդրման պատճառներից մեկն ամենահիմնականնն էլ, ըստ ներկուլիսային խոսակցությունների, այն էր, որ Ծառուկյանը մերժեց ֆինանսավորել նրա ընտրարշավը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ