03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ականջ-բան կտրել չի եղել. Հրապարակ

Ճիշտ են լուրերը, որ նախընտրական շրջանում Թալինի ՀՀԿ շտաբի նիստի ժամանակ, երբ քաղաքապետ Արամյանը Ձեզնից բողոքել է Հովիկ Աբրահամյանին, որ խոչընդոտում եք քարոզարշավի ընթացքին, վերջինս 20 հգու ներկայությամբ ասել է. “Էդ ինչպե՞ս ես խոսում պատգամավորի մասին…ականջդ կկտրեմ”,-թերթի թղթակիցը հարցրել է Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանին:

“Նման բան չի եղել` ականջ պոկել-բան, 2-րդ` ես ոնց կարող էի դեմ աշխատել, անլուրջ խոսակցություններ են, իսկ մնացածը ինչ որ ասվել է կամ չի ասվել դա արդեն մեր ներքին խնդիրներն են. եղել են քննարկումներ եւ խոսակցություններ, բյաց կոշտ-կոպիտ բան չի ասվել”:

Չի՞ բողոքել Արամյանը Ձեզնից: “Էդ իրա խնդիրն ա` կբողոքի, թե չի բողոքի, չի եղել նման բան, շատ լավ ընտրություններ են անցկացվել, շատ լավ արդյունքներ են եղել”:

Այ, որ վատ արդյունքներ լինեին, Արամյանին գործից կհանեին, Ձեր սիրտն էր երեւի կհովանար:”Իմ սիրտը վառված չի, ես 10 տարի քաղաքապետ եմ աշխատել, հիմա էլ պատգամավոր եմ”

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ