14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախկին թաղապետը Երեւանի փոխքաղաքապե՞տ. Հայկական ժամանակ

Քաղաքական ուժերն այս օրերին քննարկում են, թե ով ինչպես է մասնակցելու` մայիսի 5-ին նշանակված Երեւանի ավագանու ընտրություններին: ՀՀԿ-ն նախօրեին արդեն պաշտոնապես հայտարարեց, որ իր ցուցակը գլխավորելու է Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Թե ովքեր են նրան հաջորդելու մյուս 2 տեղերում` հստակեցված չէ: Թերթի աղբյուրներով, ԲՀԿ-ն մարտի 5-ին կորոշի, թե ովքեր են գլխավորելու իր ցուցակը` ավագանու ընտրություններում: Այս պահին ԲՀԿ-ի համամասնական ցուցակի աոաջին հորիզոնականի համար երեք անուններ են քննարկվում Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Գուրգեն Արսենյանի անունները:

“Օրինաց երկիրը” երեկ արդեն պաշտոնապես որոշել է, որ իր ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնելու է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, երկրորդ համարը նախկին հանրապետական, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, երրորդ համարը բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը: Ի սկզբանե խոսվում էր, որ ՕԵԿ ավագանու ցուցակը գլխավորելու է Հովհաննես Շահինյանը: Ըստ երեւույթին, որոշվել է, որ Արմեն Երիցյանն ավելի շատ ձայն կարող է ապահովել կուսակցության համար:

Այդուհանդերձ, խոսակցությունները, թե ընտրություններից հետո Հովհաննես Շահինյանը դառնալու է Երեւանի փոխքաղաքապետ, ուժի մեջ են: “Ժառանգություն” կուսակցությունը, թերթի տեղեկություններով, չի քննարկել Երեւանի ավագանու իր համամասնական ցուցակի հարցը: Քննարկումներ դեռ չի սկսել նաեւ Դաշնակցությունը: Ի դեպ, մեծ հարց է ՀՅԴ-ն կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, թե ոչ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ