Խոսել է Րաֆֆու շարժման մասին. Ժամանակ

ՀՀԿ երեկվա խորհրդի նիստին մասնակցել են մոտ 150 անդամներ, այդ թվում ՀՀԿ պատգամավորները: Թերթի տեղեկկություններով` Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին ներկայացրել է ընտրությունների արդյունքները` դրանք գնահատելով նորմալ:
Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժման մասին` ասելով, թե ի տարբերություն նախորդ անգամվա` մարդկանց մեջ դժգոհություն կա, բայց ատելություն չկա:
Նա ընդգծել է, որ ժողովրդի մեջ դժգոհությունը պահպանվում է: Ուշագրավ է` թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը հրաժարականների մասին չի խոսել: Չի քննարկվել նաեւ ընդիիմության հետ բանակցությունների եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: