14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արմավիրի քաղաքապետը նո քոմենթ-ով է խոսում. Չորրորդ ինքնիշխանություն

Փետրվարի 27-ի երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի եղբոր տղաների եւ Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանի միջեւ: Քաղաքի ավագանու անդամները տեղեկանալով, որ կառավարության կողմից հնարավոր է մերժվի Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը, քաղաքի օբյեկտներից մեկում կերուխում են սարքել վերջինիս վերադարձը նշելու համար: Կերուխումին հրավիրված է եղել նաեւ Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը, որը նույնպես ավագանու անդամ է, բայց վերջինս մերժել է հրավերը: Այդ հանգամանքր զայրացրել է կերուխումի մասնակիցներին, եւ նրանք “երեկոյից անմիջապես հետո” գնացել են Նվեր Պետրոսյանի տուն` նրանից հաշիվ պահանջելու:

Թերթը հիշեցնում է, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ժամանակին բոլոր ջանքերը գործադրել էր, որպեսգի իր օգնականը դառնա Արմավիր քաղաքի ավագանու անդամ` նպատակ ունենալով հետագայում նրան դարձնել քաղաքապետ: Թերթի թղթակիցը  փորձել է Նվեր Պետրոսյանից տեղեկանալ, թե ի՞նչն է եղել վիճաբանության բուն առիթը, սակայն նա կտրուկ հերքել է վիճաբանության մասին լուրը: “Նման բան չկա ու չի եղել: Դրանք սուտ լուրեր են”: “Մեր տեղեկություններով` Ձեզ հրավիրել են տոնախմբության, սակայն Դուք հրաժարվել եք մասնակցել եւ նշել նրանց հետ”, թերթի այս դիտարկմանն ի պատասխան` ավագանու անդամն ասել է. “Ես քաղաքապետի ու նրա ազգականների հետ ոչ մի խնդիր չունեմ: Ընդհակառակը, երբ ինչ-որ միջոցառում է լինում, ինձ անպայման հրավիրում են, եւ ես մասնակցում եմ: Կրկնում եմ, այդ լուրերը ճշմարտությանը չեն համապատասխանում”:
Թերթի թղթակիցը զանգահարել է նաեւ  Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին:  Բայց նա ` տեղեկանալով. որ իրեն լրագրող է զանգահարել` արագ անջատել է հեռախոսն` ասելով. “Ցտեսություն: Նո քոմենթ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ