ՀԱԿ-ի դեմ կեղծ ցուցմունք. Չորրորդ ինքնիշխանություն
Այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ Վճռաբեկ դատարանը պետք է որոշի վարույթ ընդունել քաղբանտարկյալների Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի վերաբերյալ դատավճիռը, թե՞ ոչ:
Երեկ թերթին հաջողվել է զրուցել երիտասարդներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու համար կեղծ քրեական գործի առանցքային վկաներից մեկի հետ, որն ընդունել է, որ տղաների դեմ տված իր ցուցմունքն իսկապես կեղծ է եղել եւ որ ինքն իրեն մեղավոր է զգում, որ իր կեղծ ցուցմունքի հիման վրա տղաներն ազատազրկման են դատապարտվել:
Այդ վկան Հրանտ Միրիջանյանն է, որն աշխատում է Երեւանի կենտրոնական փողոցներից մեկի ավտոկայանատեղում: Սա այն վկան է, որի կողմից դեռեւս դատարանում արված հայտարարություններր մեծ աղմուկ էին բարձրացրել:
“Որպեսզի հստակ լինի այս վկայի խոսքերի կարեւորությունր, նշենք, որ նրա դատական եւ նախաքննական ցուցմունքների մեծ մասը տեղ է գտել երիտասարդների դատավճռի մեջ: Իսկ դատարանը չէր խորշել դա անել այն պարագայում, երբ նույն վկան դատարանում հայտարարել է , որ այդ ցուցմունքները տվել եւ տալիս է ոստիկանների ճնշման տակ”: