12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Տարոնի համար ճոխ կանի. Հրապարակ

Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին թերթը հարցրեց,  թե ինչո՞ւ չի մասնակցել Տարոն Մարգարյանի հաղթանակին “նվիրված”, Կենտրոն թաղի` մի մասի կազմակերպած միջոցառմանը` քեֆին: “Կենտրոնը դեռ միջոցառում չի արել, ինչպե՞ս մասնակցեի”: Չէ, Նուշիկյանի “բլոկն” արել է: “Էդպես չի կարող լինել, էդպես որ լիներ, 55 տեղամաս ունենք, եթե 55 տեղամասում շտաբները որոշեն, այսպես ասած, ”հաց ուտել”, կստացվի […]

Ծառուկյանն ինչ խնդիր ունի, ախպեր ջան. Հրապարակ

Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման օրը շատերի աչքից չէր վրիպել, որ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հուժկու ձեւով ողջագուրելու ընթացքում նաեւ հասցրել էր ասել. “Մենք ի՞նչ խնդիր ունենք իրար հետ, ախպեր ջան, մենք ոչ մի խնդիր չենք կարա ունենանք իրար հետ”: Չնայած այդ ողջագուրումներին, “ուկոլ զոնտիկոմ” մարտավարությունը “թըմերի” միջեւ չի դադարում: Նույն օրը երեկոյան “Փարավոնում” հրավիրված […]

Ինչպես վարվել ՊԵԿ նախագահի հետ. Հայկական ժամանակ

Այսօր լրանում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գործունեության վերաբերյալ Բարձարստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը` դիմումատուներին հանձնելու ժամկետը: Հանձնաժողովից ասում են, որ որոշումն ուղարկվել է եւ մայիսի 13-ին հանձնաժողովը պետք է եզրակացություն տար. Խաչատրյանի բիզնեսի եւ պաշտոնական գործունեության միջեւ կա շահերի բախում, թե ոչ: Վարույթը սկսվել է Ռոբերտ Նիկողոսյանի եւ “Թրանսփարենսի ինթերնեշնլ”-ի տնօրեն Վարուժան Հոկտանյանի […]

Արտակարգ միջադեպ զորամասում. Առավոտ

Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Ժամկետային զինծառայողներից մեկը զորամասի ծխարանում կրակ է բացել: Դրա հետեւանքով ժամկետային զինծառայող, Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Լյուքս Ստեփանյանը զոհվել է: Այդ կրակոցներից ծանր վիրավորվել է ժամկետային զինծառայող, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Հրաչյա Սարգսյանը: Վերջինս ժամը 16-ի սահմաններում […]

Չեն կշտանալու, քանի դեռ . Առավոտ

Թերթի հարցին՝ ինչ տպավորություն ստացավ  Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը հետեւած տեսարաններից, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանել է. “Մեր փրկիչ Տերը Տիբերիական ծովի ափին հինգ գարու հացով եւ երկու փոքրիկ ձկնիկով կերակրեց հինգ հազար մարդու, բոլորը կշտացան, մնացած փշրանքներն էլ 12 զամբյուղ եղան: Էս պարագայում թեկուզ 1000 հորթ էլ մորթեին, միեւնույն է, բոլորն […]

Որքան կթանկանա գազը. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` իշխանություններն ու “ՀայՌուսգազարդի” ղեկավարությունը համաձայնեցրել են գազի գինը: Ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար յուրաքանչյուր 1000 խմ գազը կվաճառվի մոտ 180 հազար դրամով` ներկայիս 132 հազար դրամի փոխարեն մոտ 35 տոկոս թանկացում:  Թերթի տեղեկություններով` ի սկզբանե “ՀայՌուսգազարդն” ու իշխանությունները նկատի են ունեցել գնի` հենց 30-35 տոկոս թանկացում, պարզապես դժգոհությունը […]

ՀՀԿ-ն ստիպված պիտի լինի շատ արագ “պախմելից” դուրս գալ. Հրապարակ

Երեկ հետ կեսօրին ՀՀԿ գրասենյակի մոտ ասեղ գցելու տեղ չկար: Կրկին “գոլդ” համարներով մեքենաների “հավաք” էր: Միայն Գեւորիկը չկար: Պարզվեց` վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ քաղխորհրդին է ներկայացնում կառավարության ծրագիրը, որը երկուշաբթի մտնելու է Աժ: ՀՀԿ-ում անշլագ էր. մարզպետները, գերազանցիկների պես, շատ վաղ էին եկել ու ՀՀԿ-ական իրենց երեւանաբնակ ընկերների հետ մի տասը “կռուգ” պտտվեցին գրասենյակի […]

Աս Գագիկը զիս կգերազանցե. 168 ժամ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդդիմություն չդառնալու մասին իր հայտարարությամբ քաղաքականապես ոչնչացրեց Հայ ազգային կոնգրեսը, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության հիման վրա կառուցված ավելի քան երկամյա ռազմավարությունը: Ծառուկյանը դա արեց շատ վարպետորեն` տեւական ժամանակ, ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ից ընդդիմադիր ուժ կերտելու ողջ ընթացքում հրապարակային որեւէ խոսք չասելով եւ ընտրական ցիկլի ավարտից հետո ընդամենը մեկ` […]

Որ շաքարախտով հիվանդ գեներալ Մանվելը բուժվի. Հայկական ժամանակ

Մինչ որոշ ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց են անում սոցիալական ծանր պայմանների պատճառով, հայտնելով դեղորայք գնելու անվճարունակության եւ բազմաթիվ այլ խնդիրների մասին, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` “գեներալ Մանվելը”, չորս օրով մեկնել է Ֆրանսիա` շաքարային դիաբետի համար բուժզննում անցնելու նպատակով: Նա, ինչպես թերթին հայտնեցին ԵԿՄ-ից, Ֆրանսիա է մեկնել նախօրեին եւ պետք է վերադառնա այսօր: Ազատամարտիկների միջեւ առաջացած […]

Մեղքերի թողություն գնա դու խնդրի. Ժամանակ

Մայիսի 14-ին Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Ս. Հովհաննես եկեղեցու բացմանը ներկա էր նաեւ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, ով ինչպես արդեն տեղեկացրել էին, մուտքի մոտ ընկել էր հրմշտոցի մեջ եւ մի կերպ ներս մտել պատարագի ժամանակ: Եկեղեցուց դուրս գալուց հետո թերթի լրագրողը Ալեքսանյանից հետաքրքրվել է, թե մեղքերի թողություն խնդրե՞լ է նորակառույց եկեղեցում: “Մեղքերի թողություն գնա դու խնդրի”,- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի