12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Աննախադեպ դատական որոշում. Հայկական ժամանակ

ՀՀ ներքաղաքական կյանքում մեծ աղմուկ հանած քրեական գործով անցնող մեղադրյալի վերաբերյալ վերջերս դատարանը կայացրել է սենսացիոն որոշում. փոխվել է մեղադրյալի խափանման միջոցը եւ կալանավորվածն ազատ է արձակվել:  “Չկարծեք սակայն, թե խոսքը ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանի մասին է: Քավ լիցի: Խոսքը պետությանը 200 հազար դոլարի վնաս, հասցնելու քրեական գործով անցնող կալանավորվածների մասին է: Իսկ դուք ասում […]

“Քցված” բելառուսները դատի կտան ԲՀԿ-ականին. Ժամանակ

Ըստ թերթի  բելառուսական տրակտորներ արտադրող “Բոբրույսկի” գործարանը սպառնում է դատի տալ ՀՀ գյուղնախարարի նախկին տեղակալ ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանին, եթե վերջինս չվճարի Հայաստան բերած բելառուսական տրակտորների դիմաց: Երեկ գործարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վասիլի Վիլենինովիչը թերթի  հարցին՝ գումարը վճարե՞լ է արդեն Վ. Կարապետյանը, պատասխանեց. ”Ոչ, երեկ խոստացել էր, որ կվճարի, բայց նա նման խոստում տալիս է արդեն […]

Հայաստանը հրաժարվում է ատոմակայանի՞ց. Հայկական ժամանակ

ՀՀ կառավարության 2013-2017թ.թ. ծրագիրը, որը առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում, մի չափազանց հետաքրքիր յուրահատկություն ունի: Այս ծրագրում ակնարկ անգամ չկա Հայաստանում կառուցվելիք նոր ատոմակայանի մասին:Խնդիրն այն է, որ վերջին 4-5 տարիներին կառավարության ներկայացրած ծրագրերում առնվազն ակնարկ անպայման եղել է նոր ատոմակայանի մասին: “Կառավարությունը շարունակելու է նաեւ Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքները”,- մասնավորապես […]

Գագոն փողը չտվեց.Հրապարակ

Երկար ժամանակ մերձ ՀՀՇ-ական միջավայրում քննարկվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններին չմասնակցելու ժամանակ հնչեցրած այն խոսքը, որ, բացի տարիքից, կա չառաջադրվելու եւս մեկ պատճառ, որի մասին ասել էր`”չեմ խոսի”: Ըստ որոշ տեղեկությունների` պատճառը եղել է ֆինանսական: Եղել են նախնական բանակցություններ, պայմանավորվածություններ, մասնավորապես` որ Տեր-Պետրոսյանի առաջադրվելու դեպքում նախընտրական կամպանիան կֆինանսավորի Գագիկ Ծառուկյանը, սակայն վերջինս հետագայում հրաժարվել […]

Ռուսական շրջանակները ազդում են Դեմիրճյանի վրա. 168 ժամ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի վերջին ասուլիսից հետո որոշակի ակտիվություն է սկսվել “Հայ ազգային Կոնգրես” դաշինքը պահպանել ցանկացող քաղաքական ուժերի ներկայացուցիչների շրջանում: Բանն այն է, որ ի տարբերություն ՀԱԿ կուսակցության անդամների, Ս. Դեմիրճյանը ոչ միայն ճանաչել է ՀԱԿ դաշինքի գոյությունը, այլեւ չի բացառել նրա հետ համագործակցելու հնարավորությունը: Դա ՀԱԿ դաշինքի պահպանման ջատագովներին […]

էս կարո՞ղ է` Գագոն “տյոմնի” խաղացել է ոչ թե իրենց, այլ Սերժ Ազատիչի հետ. Իրատես De facto

Իսկ որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է Ծառուկյանին, միշտ է ակնհայտ եղել: Սակայն երկու կարևոր «միջոցառումների» ընթացքում` հատկապես: Առաջինն առնչվում է նախագահական ընտրություններին, ուր ԲՀԿ-ն` յուր բոլոր սատելիտներով, պնդում, ապացուցում, «ամպագոռգոռվում» էր, թե` ո՞վ չունի… թեկնածու, Ծառուկյանն է` մաքսիմում, Օսկանյանն է` մինիմում, սակայն պարզվեց… արքան մերկ է: Ասել է` ԲՀԿ-ն ոչ մի թեկնածու էլ չունի: Այդ մասին […]

Մարտի 1-ի նոր հանձնաժողովի շուրջ. Հայկական ժամանակ

Հայ ազգային կոնգրես եւ իշխող Հանրապետական խորհրդարանական խմբակցություններին երեկվա դրությամբ դեռ չէր հաջողվել համաձայնության գալ Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի վիճելի կետի շուրջ: Թերթի  թղթակցին հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: “Եթե ՀԱԿ-ի հեղինակած նախագծի 3-րդ հոդվածի “գ»”կետը չհանվի, Հանրապետականը, իհարկե, “դեմ” կքվեարկի այդ որոշմանը”,- թղթակցին հայտնել է Գալուստ Սահակյանը: ՀԱԿ- […]

Լուկաշենկոն Ծառուկյանի համար դա արեց, Յանուկովիչը հրաժարվել է. Ժամանակ

Մայիսի 14-ին Աբովյանի Ս. Հովհաննես եկեղեցու եւ “Փարավոն” կազինոյի բացմանը թերթի  տեղեկություններով, հրավիրված է եղել նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, սակայն հրաժարվել է գալ Հայաստան եւ մասնակցել այդ դարակազմիկ իրադարձությանը: Նշենք, որ Ուկրաինայի նախագահը չի մասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալությանը: Չի բացառվում, որ դա եղել է հնարավոր պատճառը, որը կաշկանդել է Ուկրաինայի նախագահին:  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես […]

Հայաստանի պարտատերը դառնան Թուրքիան ու Ադրբեջա՞նը. Հայկական ժամանակ

ՀՀ կառավարությունը որոշել է եվրապարտատոմսեր` եվրոբոնդեր թողարկել: Առաջին խմբաքանակի ծավալը կազմելու է 500 միլիոն դոլար: Ստացված գումարով փորձ է արվելու փակել ՌԴ-ին ունեցած 500 դոլարի պարտքը: Չխորանալով եվրոբոնդի էության մեջ, ընդամենը նշենք, որ սա արտաքին պարտք ներգրավելու մի տեսակ է: Այսինքն, ՌԴ-ին ունեցած 500 մլն դոլարի պարտքը փակելու համար Հայաստանը մեկ ուրիշ աղբյուրից վերցնելու է […]

ՀՀՇ-ն էլ է իմը, ԲՀԿ-ն էլ.Իրատես de facto

Թվում էր, տարիքային ցենզի ամրագրումից հետո, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խիստ սահուն դուրս կգա քաղաքական դաշտից` հնարավորություն տալով իր անձին հարգանքով վերաբերվողներին շուտ մոռանալ այն խառնակ ժամանակահատվածը, որն ուղեկցեց իրեն 2008-ից այս կողմ` մինչև բոլորի, այդ թվում և իր անցյալի հուշ` ՀՀՇ-ի ավերում, “սարատնիկների” ոչնչացում: Սակայն, ինչպես երևում է, նա փորձում է բոլոր աղբյուրների հուները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի