15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հո Արգամիչի հետ շուրջպար չի՞ բռնելու. Առավոտ

“Նիստի ժամանակ ես ու Հովիկ Աբրահամյանը հո թեւ-թեւի բռնած շուրջպար չե՞նք բռնելու, որ բոլորը տեսնեն, որ երկուսիս տրամադրությունն էլ շատ բարձր է: Մի մտահոգվեք, ամեն ինչ նորմալ է, եւ իմ տրամադրությունն է շատ բարձր, եւ մեր քաղաքական թիմի, եւ այսօր մենք լծված ենք այն խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են մեր ժողովրդի առջեւ”,- այսպես արձագանքեց ԱԺ […]

Լուրջ խոսակցություն է տեղի ունեցել Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ. Հրապարակ

Ըստ”Հրապարակի”, ԲՀԿ­ականները տեղեկացնում են, որ ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում տեղի ունեցած ԲՀԿ միտինգից առ ժամանակ առաջ լուրջ խոսակցություն է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ` ԲՀԿ-ի կարգավիճակի, ընդդիմադիր լինել-չլինելու շուրջ: Ծառուկյանը հասկացրել է, որ ինքն առանձին խաղացող է, կարող է դուրս գալ նույնիսկ Պուտինի վրա: Այդ խոսակցությունից հետո տեղի ունեցած միտինգում Ծառուկյանն ասել […]

Իշխանությունը ուղիղ մեկուկես ամիս թաքցրել է. 168 ժամ

Ըստ “168 ժամի”, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում հոդված կա` ‘իմանալ-չհայտնելու” հատկանիշներով: Այդ հոդվածով մեղադրվում են այն հանցագործները, ովքեր տեղյակ լինելով ապօրինության մասին, միտումնավոր` շահադիտական կամ այլ նպատակներով, այդ մասին չեն հայտնում իրավապահ մարմիններին: Երեկ հայտնի դարձավ, որ գրեթե նույն կերպ են վարվել նաեւ ՀՀ իշխանությունները` քաղաքացիների նկատմամբ: Պարզվում է, գազի սակագինը թանկացել է այս տարվա […]

Ում համար ճակատագրական կլինի Շարմազանովի համբույրը. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իջել էր բեմից ու համբուրել մեծ թվով ԲՀԿ-ականների: Ինչո՞վ բացատրել Ձեր համբույրները, ինչ-որ մեկն իր օրերում 30 արծաթով… “Ոչ, ոչ, հաստատ դա Հուդայի համբույրի հետ կապ չուներ, գործընկերներ ենք` կարոտել ենք, կոնկրետ ո՞ւմ նկատի ունեիք”: Մարտուն Գրիգորյանին: “Նրան չեմ հանդիպել, չեմ համբուրել, ուշադիր չեք եղել, Մուշեղ […]

Հերթական ապօրինությունն է կատարվում. Հայկական ժամանակ

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը, նախաքննական մարմինը դատարան է ներկայացնելու մայիսի 29-ին: Վերջինիս պաշտպան Գիվի Հովհաննիսյանը “Հայկական ժամանակ”-ի  թղթակցի հետ զրույցում ասել է, որ նախաքննական մարմինը ոչ մի հիմք չի ներկայացրել:  “Հերթական ապօրինությունն է կատարվում, հերթական միջնորդությունն է ներկայացվել ու դատարանն էլ […]

Քամակդ էն կողմ տար. պատգամավորը՝ լրագրողին. ՉԻ

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, երեկ ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ “ելույթ” ունեցավ նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն։ Պատգամավորի ելույթն ամենեւին կապ չուներ հանրապետությունում տեղի ունեցած կարկտահարության հետեւանքները վերացնելու մասին քննարկվող թեմայի հետ։ Վերջինս “կռիվը”, ինչպես միշտ, լրագրողների հետ էր։ “Տղա ջան, քամակդ էն կողմ տար, չե՞ս տեսնում՝ խանգարում ես”. դիմեց նա օպերատորներից մեկին, […]

Գեներալ Մանվելը խոսել է նախագահի հետ. Իրավունք

“Իրավունքի” հետ հարցազրույցում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանն ասել է, որ շուտով օրենսդրական նախաձեռնություն է ներկայացնելու` “Եկրապահ կամավորականի կարգավիճակի մասին” օրենքի նախագաիծ  եւ լրացում “”Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին” օրենքին: -Վստա՞հ եք, որ հարցը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստի օրակարգում եւ օրենքի ուժ կստանա: -Ես ՀՀ նախագահի հետ եւս զրուցել եմ, խնդրել […]

Վերջին զանգը սթրիփ-ակումբո՞ւմ. Իրավունք

Գիշերային ակումբներից մեկը մայիսի 24-ին հրավիրում է շրջանավարտներին յուրովի “Վերջին զանգ” անցկացնելու իրենց սթրիփթիզ ակումբում։ Թեմային անդրադառնում է “Իրավունք”-ը: “Եվ դա բավական չէ, մի բան էլ գայթակղիչ առաջարկներ է արվում հայտարարության մեջ, թե. “Մենք ձեզ սպասում ենք դիմակով կամ աշակերտական համազգեստով եւ ստացեք կոկտեյլն անվճար”։Համոզված ենք, որ այսօր ակումբն աշակերտաշատ է լինելու։ Ի՞նչ է նշանակում […]

Նվիրված էր առավել եւս Սերժ Սարգսյանին. Իրավունք

“Ես իմ աշխատանքին նվիրված մարդ եմ եղել, ամբողջ կյանքում սիրել եմ իմ աշխատանքը, 35 տարվա քննչական աշխատանքային փորձը նվիրված է եղել մեր պետության կառուցմանը, ես նվիրված եմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, նվիրված եմ եղել Քոչարյանին, առավել եւս` նվիրված եմ եղել Սերժ Սարգսյանին, որովհետեւ այդ մարդիկ գնահատել են իմ աշխատանքը”,-ՀՔԾ նախկին պետի խոսքերն է մեջբերել “Իրավունքը”: Մանրամասները […]

Արցախում կասկածի տակ են դնում ընթացող բանակցությունները. Հայկական ժամանակ

 ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը “Հայկական ժամանակ”-ի գլխավոր խմբագիր Ա. Հակոբյանի հարցազրույցում հայտարարել է, որ “ազատագրված տարածքների վերադարձ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց” տարբերակն ընդունելի չէ: Արայիկ Հարությունյանը նաեւ հայտնել է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկման ենթակա փաստաթուղթ չկա: Նա ընդհանրապես կասկածի տակ է դրել ընթացող բանակցությունները եւ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի