Ում համար ճակատագրական կլինի Շարմազանովի համբույրը. Հրապարակ
՛՛Հրապարակը՛՛ գրում է, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իջել էր բեմից ու համբուրել մեծ թվով ԲՀԿ-ականների: Ինչո՞վ բացատրել Ձեր համբույրները, ինչ-որ մեկն իր օրերում 30 արծաթով… “Ոչ, ոչ, հաստատ դա Հուդայի համբույրի հետ կապ չուներ, գործընկերներ ենք` կարոտել ենք, կոնկրետ ո՞ւմ նկատի ունեիք”: Մարտուն Գրիգորյանին:
“Նրան չեմ հանդիպել, չեմ համբուրել, ուշադիր չեք եղել, Մուշեղ Պետոյանն էր”: Կարո՞ղ է Մուշեղին հանեն ԲՀԿ-ից: “Ճիշտն ասած` էն ժամանակ Բոստանջյանին համբուրեցի՝ հանեցին, հիմա չգիտեմ”,- մտահոգվել է Շարմազանովը:
Մանրամասները՝ կարդացեք օրվա համարում: