Իշխանությունը ուղիղ մեկուկես ամիս թաքցրել է. 168 ժամ
Ըստ “168 ժամի”, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում հոդված կա` ‘իմանալ-չհայտնելու” հատկանիշներով: Այդ հոդվածով մեղադրվում են այն հանցագործները, ովքեր տեղյակ լինելով ապօրինության մասին, միտումնավոր` շահադիտական կամ այլ նպատակներով, այդ մասին չեն հայտնում իրավապահ մարմիններին: Երեկ հայտնի դարձավ, որ գրեթե նույն կերպ են վարվել նաեւ ՀՀ իշխանությունները` քաղաքացիների նկատմամբ:
Պարզվում է, գազի սակագինը թանկացել է այս տարվա ապրիլի 1-ից, մինչդեռ “ՀայՌուսգազարդ” ընկերությունը սակագնի բարձրացման մասին հայտ է ներկայացրել միայն մայիսի 14-ին: Այսինքն` իշխանությունները (“ՀայՌուսգազարդի” հայտը, տվյալ դեպքում, ընդամենը ձեւականություն է) ուղիղ մեկուկես ամիս հանրությունից գաղտնի են պահել այն իրադարձությունը, որն իր նշանակությամբ լայն իմաստով հավասարազոր է հանցագործության:
Դժվար է ասել, թե ինչպիսի հանցատեսակներով կարող է հասարակությանը հասցվել այն վնասը, որը հասցվելու է գազի ու, շղթայաբար, նաեւ կենսական նշանակության մյուս ապրանքատեսակների թանկացման արդյունքում:
Թերթի խմբագրականն ամբողջությամբ՝ այսօրվա համարում: