12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Առանց Ռիտա Սարգսյանի. Հրապարակ

“Փարավոն” զվարճանքի եւ հանդիսությունների սրահում երեկ, ժամը 19-ին հավաքվել էր ողջ հայկական էլիտան՝ մոտ հազար մարդ:  Ըստ թերթի, կենտրոնում ՀՀ երկու նախագահներն են եղել. Սերժ Սարգսյանի մի կողքին նստած է եղել Լուկաշենկոն, մյուս կողքին՝ Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը, ի տարբերություն այլ առիթների, այս անգամ տիկնոջ հետ չի եղել: Ներկա են եղել Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ […]

Մազալու մարդ ես, Ջոնի, իսկը Շարմազանովի տեղակալ. Հրապարակ

Տարոն Մարգարյանի շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ-ական մի հավաքույթի ժամանակ կես կատակ-կես լուրջ կրկնել էր Հովիկ Աբրահամյանի հանճարեղ միտքն այն մասին, որ շտաբի պետի նախկինը չի լինում: Այս երկու ՀՀԿ-ականին էլ պետք է ասել, որ ոչ թե ՀՀԿ-ական շտաբի պետի նախկինը չի լինում, այլ նաեւ ՀՀԿ-ականի նախկինը, մանավանդ՝ ՀՀԿ-ական շատ թե քիչ բարձր պաշտոնյայի նախկինը: […]

Ամոթ բոլորիս. Առավոտ

Գեղանկարիչ Հաղթանակ (Հաղթո) Շահումյանը թերթի հետ զրույցում մեկնաբանելով Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացման առիթով գցված սեղանների վրա հարձակված մարդկանց պահվածքը, ասաց, թե ինքը չի եղել այնտեղ, բայց ենթադրում է, որ ճոխ սեղաններ են բացված եղել, որովհետեւ ժողովուրդը գյուղերից, տարբեր տեղերից ավտոբուսներով տեղափոխվել է Աբովյան ու վաղուց այդպիսի սեղաններ չի տեսել: “Ճիշտ է դա շահարկելու […]

Եւ՛ բռնապետ են, եւ՛ հավատքով, եւ՛ օրենքով. Առավոտ

Պաշտոնական այցով ՀՀ է ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրան հաճախ “Եվրոպայի վերջին դիկտատոր” են կոչում: Երեկ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցում էին  Կոտայքի թեմի Աբովյան քաղաքի Սբ Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: Թերթի  հետ զրույցում “Ֆորում իրավունքի կենտրոնի” նախագահ Տիգրան Տեր-Եսայանը հորդորեց Լուկաշենկոյից հետաքրքրվել` ե՞րբ է կամենում Բելառուսի ազատ […]

Յուրիի առաջին նոկդաունը Ծառուկյանին. Հայկական ժամանակ

Սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը երեկ երեկոյան նախարարությունում անցկացրել է իր աոաջին խորհրդակցությունը: Թերթին  հայտնի է դարձել, որ նա կոշտ ելույթ է ունեցել, եւ հրահանգել է քանդել ՀԱՕԿ նախագահի սենյակը: ՀԱՕԿ նախագահի սենյակը, Յուրի Վարդանյանի որոշմամբ, այսուհետ դառնալու է նախարարության խորհրդակցությունների սենյակ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է, գտնվում է նախարարության առաջին […]

Թաղի տղերքը գնան, որ ինչ անեն. Չորրորդ ինքնիշխանություն

Թերթի տեղեկություններով` այսօր Սամվել Ալեքսանյանին պատկանող “Փարվանա” ռեսոտրանային համալիրը փակ է լինելու: Բանն այն է, որ այս օբյեկտում են հավաքվելու ՀՀԿ-ականները` նշելու իրենց “հաղթանակը” վերջին ընտրություններում: Խրախճանքին մասնակցելու հրավեր են ստացել բացառապես ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները, այսինքն շարքայիններն ու “թաղի տղաները” չեն լինելու քեֆին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` քեֆ-ուրախությանը մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը:

Նրանք առայժմ չորսն են. Ժամանակ

Թերթի  տեղեկություններով՝ նոր կառավարության կազմավորումից հետո փոփոխություններ են սպասվում նաեւ գերատեսչությունների միջին օղակներում։ Կփոխվեն որոշ մարզպետներ։ Արդեն շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հավանաբար իրենց պաշտոններին հրաժեշտ կտան Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ): Թերթի Մեր տեղեկություններով՝ Տավուշի մարզպետ կարող է նշանակվել պաշտոնաթող գեներալ Արշալույս Փայտյանը։ Սակայն հիշեցնենք, որ Փայտյանի […]

Լարված է եղել. Հրապարակ

Նախորդ օրը “Ժառանգության” քաղխորհրդի նիստը տեւել է 3 ժամ եւ անցել է բավական լարված մթնոլորտում` 2-ն ընդդեմ 22-ի ֆորմատով: Նիստին մասնակցած Րաֆֆի Հովհաննիսյանը նախ լսել է “կողմերին”, ապա ընդվզող կողմին առաջարկել է վերջնագրերով չխոսել, ինքը եւս կողմ է եղել մանդատները վերցնելուն: Օրակարգի միակ հարցը, բնականաբար, առնչվել է Երեւանի ավագանու մանդատների ճակատագրին: Դրանք վերցնելուն դեմ են […]

Ուտելիքի վրա “զանգվածային գրոհի” ազգային առանձնահատկությունը որն է. Առավոտ

Չգիտեմ, գուցե տարիքից կամ, որը գրեթե նույնն է, մասնագիտական փորձառությունից է, բայց ես հակված չեմ դրամատիզացնել որեւէ իրադարձություն եւ այն ուղեկցել մեր ավանդական հայկական [արեւելյան] “վայ-վույով”:  Երեկվա իրադարձությունները` այդ թվում: Աբովյանի եկեղեցու մասին: Գագիկ Ծառուկյանը, ուզի թե չուզի, քաղաքականության մեջ է, կուսակցության ղեկավար է, պատգամավոր: Բնական է, որ ոմանց նրա կերպարը եւ գործունեությունը դուր է […]

Վովայի “ականջն է ընկել”. Իրատես de facto

Տոնական օրերին, ի թիվս այլ հայտարարությունների, ուշագրավ բացահայտում արեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նկատելով, որ Հայաստանի իրավապահ մարմիններին տրվող ֆինանսները “քչություն” են անում:  “Ամեն մի մարդու վրա մի ոստիկան կլինի, եթե մարդիկ վճարեն ոստիկանությանը: Բայց հլը որ չեք վճարել նման գումար, սիրելի հարկատուներ, մենք այնտեղ ենք, որտեղ կարող ենք լինել ֆիզիկապես”,- հայտարարել է ոստիկանապետը: Սա համակարգում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի