Մարտի 1-ի նոր հանձնաժողովի շուրջ. Հայկական ժամանակ
Հայ ազգային կոնգրես եւ իշխող Հանրապետական խորհրդարանական խմբակցություններին երեկվա դրությամբ դեռ չէր հաջողվել համաձայնության գալ Մարտի 1-ի նոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի վիճելի կետի շուրջ:
Թերթի թղթակցին հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: “Եթե ՀԱԿ-ի հեղինակած նախագծի 3-րդ հոդվածի “գ»”կետը չհանվի, Հանրապետականը, իհարկե, “դեմ” կքվեարկի այդ որոշմանը”,- թղթակցին հայտնել է Գալուստ Սահակյանը:
ՀԱԿ- ի հեղինակած սույն նախագիծը խորհրդարանում քվեարկության պետք է դրվեր դեռ անցած քառօրյայում: Գալուստ Սահակյանի առաջարկությամբ, սակայն, եւ Գագիկ Ջհանգիրյանի համաձայնությամբ որոշվեց քվեարկությունը հետաձգել մինչեւ մայիսի 20-24-ի քառօրյա, որպեսզի դրան նախորդող երկու շաբաթների ընթացքում կողմերը համատեղ քննարկումների արդյունքում կարողանային որոշակի համաձայնության գալ:
Քննարկումներ եղել են եւ նախօրեին, եւ երեկ, դրանք, ըստ ամենայնի, կշարունակվեն նաեւ այսօր եւ վաղը: Եթե արտառոց որեւէ բան տեղի չունենա, նախագիծը երկուշաբթի օրը դրվելու է քվեարկության: