15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Նարեկ Սարգսյանը անդրադառնում է Հրապարակի վերակառուցման աղմկոտ հարցին. Հայոց աշխարհ

 Ըստ “Հայոց աշխարհ”-ի,  անասելի վրդովմունք եւ պոռթկուն զայրույթ, հեգնանք ու սարկաստիկ ծաղր. գերազանցապես այսպիսին է հանրության արձագանքը մոլորակի գեղեցիկ հրապարակներից մեկի՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի համար Երեւանի քաղաքապետարանի կողմից մրցույթ հայտարարելու տեղեկատվությանը։ Եվ հնարավո՞ր էր այլ արձագանք պատկերացնել։ Չնայած երեկ արդեն պաշտոնական շրջանակներից ձայներ էին լսվում, թե հանրությունն ու մարդիկ ճիշտ չեն հասկացել կամ ընկալել, […]

Նոտարի խորհուրդը Հրայր Թովմասյանին. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, երեկ ՀՀ վարչական դատարանը բավարարել է ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայցադիմումը: Մեկնաբանելով դատարանի վճիռը՝ Ա. Մելքոնյանը թերթի հետ զրույցում ասել է. “Հրայր Թովմասյանին խորհուրդ եմ տալիս նախ` ծանոթանալ ՀՀ օրենսդրությանը: Իմ դեմ նա հայցադիմում է ներկայացրել արդեն իսկ օրենքի խախտմամբ. “Նոտարիատի մասին” ՀՀ օրենքի […]

Ծառուկյան-Սարգսյան պասաժը մի լավ բան ուներ միայն. Իրատես de facto

Կուտակումները հայաստանյան կյանքում անցնում են թույլատրելիության սահմանը: Բոլոր առումներով Արմագեդոն է: Ներիշխանական: Ներքաղաքական: Արտքաղաքական: Ներմարդկային: Արտամարդկային: Հոգեբանական: Այս մասին գրում է “Իրատես de facto”-ն: Հասկանալի է, չկայացած քաղաքական համակարգի պայմաններում երեք համապետական ընտրությունները շատ-շատ էին մեր “փոքր ածուի” համար, չբավարարված ամբիցիաներն իրենց շատ արագ էին զգացնելու, դրան էլ գումարվելու էին աշխարհաքաղաքական նոր սահմանագծումները, վերջնարդյունքում հանգեցնելով խոր […]

Քոչարյանները կվճարե՞ն . Ժամանակ

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակված Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների ` ընդդեմ  ” ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ” ՍՊ ընկերության և ” Առաջին լրատվական” ՍՊ ընկերության “պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման և վնասի հատուցման” պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստին պատասխանող կողմի փաստաբան` Նիլոլայ Բաղդասարյանը ներկայացրեց առարկություն առ այն, որ […]

Գզվռտոց ԲՀԿ-ում. Իրավունք

Օրերս լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ-ի ներսում գզվռտոց է գնում: Թեմային անդրադառնում է “Իրավունք”-ն ու նշում, թե խնդիրն այն է, որ կուսակիցներն առաջ են քաշում ԲՀԿ-ական պատգամավորներ Հարություն Ղարգյոզյանի,  Դավիթ Քոչարյանի եւ Գրիգորի Մարգարյանի կուսակցության շարքերից հեռացնելու պահանջը: Պատաճառն այն է, որ վերջիններս չեն կատարել սեփական կուսակցության որոշումը` կառավարության ծրագրին դեմ քվեարկելը: Մանրամասները […]

Ընտանեկան ողբերգությունը ինչ կապ ունի Ծառուկյանի հետ. Իրավունք

“Կլեոպատրա” ՍՊԸ-ի, ինչպես նաեւ “Մուլտի Գրուպ” կոնցեռնի Երեւանի “Քիմիադեղական” գործարանի գլխավոր հաշվապահ Գեւորգ Հակոբյանը սպանության կասկածանքով ձերբակալվել է: Դեպքի հետ կապված “Իրավունքը” դիմեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին: “Միջադեպը կապված է բացառապես, ինչ-որ ընտանեկան խնդրի հետ եւ տվյալ անձնավորության` Գեւորգ Հակոբյանի հետ տեղի ունեցածը ոչ մասնագիտական, ոչ աշխատանքային գործունեության հետ որեւէ առնչություն չունի: Դա ընդամենը […]

“Պերեվառո՞տ” ՀՅԴ-ում. Հրապարակ

Մի քանի օր է, ինչ սոցցանցում ՀՅԴ վերնախավին ուղղված նամակ է շրջում՝ ”ՀՅԴ Հայաստանի ընկերների ճնշող մեծամասնության” անունից: Նամակում անդրադարձ կա ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ-ի վերջին տարիներին դրսեւորած “անգործությանը”, ինչն էլ դարձել էր, ըստ նամակագիրների, ընտրություններում ՀՅԴ պարտության պատճառը:  Թեմային անդրադարձել է “Հրապարակ”-ը: Նամակում կոչ է արվում արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրել, նոր Բյուրո ձեւավորել, որտեղ […]

Չի կարելի, դա բանակ ա, զինվորական համակարգ ա. ՊՆ-ն հերքում է, Ասոյանը հաստատում. Հրապարակ

Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասսայական թունավորում է տեղի ունեցել, եւ կուրսանտնրեը հոսպիտալացվում են: Խոսվում էր մի քանի կուրսանտների մասին:  “Հրապարակ”-ն է գրում եւ շարունակում. “Դե, քանի որ մեր բանակի սննդակարգում տարիներ շարունակ իր պատվավոր տեղն էր զբաղեցնում գոմեշի մսի “դելիկատես”-ը, այդ իկս պատճառով շրջանառության մեջ մտավ գոմեշի մսից թւոնավորումը: Սակայն […]

Սպանելուց առաջ ոստիկանությունից զենք է պահանջել. Չորրորդ ինքիշխանություն

Մայիսի 15-ին`ժամը 22:00-ի սահմաններում, Բնապահպանության էկոլոգիայի տեսուչ Տիգրան Մելիքյանը Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող “Գանձակ” սուպերմարկետի մոտ մի խումբ անճանց ներկայությամբ վիճաբանության մեջ էր մտել Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 34-ամյա Թովմա Մաթեւոսյանի հետ, այնուհետեւ սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր Թ. Մաթեւոսյանի կրծքավանդակի ձախ մասին: Վիրավորը տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց, որտեղ մահացել էր: “Չորրորդ […]

Վարդան Ղուկասյանին էլ տարան. Առավոտ

Վարդան Ղուկասյանը թեեւ ութ ամիս է՝ քաղաքապետ չէ, սակայն շարունակում  է տեր կանգնել քաղաքի եկամտաբեր որոշ ոլորտների։ Այս մասին գրում է “Առավոտ”-ը եւ շարունակում. “Օրինակ՝ նախկին քաղաքագլուխը Գյումրիի ներկայիս իշխանություններին ոչ մի կերպ չի զիջում քաղաքի տարբեր հատվածներում՝ կենտրոնական շուկայի մոտ, Հաղթանակի պողոտայում եւ 15 այլ վայրերում գտնվող ավտոկայանատեղիները։ Այդ հողատարածքները պարոն Ղուկասյանը 99 տարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի