06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Նարեկ Սարգսյանը անդրադառնում է Հրապարակի վերակառուցման աղմկոտ հարցին. Հայոց աշխարհ

 Ըստ “Հայոց աշխարհ”-ի,  անասելի վրդովմունք եւ պոռթկուն զայրույթ, հեգնանք ու սարկաստիկ ծաղր. գերազանցապես այսպիսին է հանրության արձագանքը մոլորակի գեղեցիկ հրապարակներից մեկի՝ Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի համար Երեւանի քաղաքապետարանի կողմից մրցույթ հայտարարելու տեղեկատվությանը։

Եվ հնարավո՞ր էր այլ արձագանք պատկերացնել։ Չնայած երեկ արդեն պաշտոնական շրջանակներից ձայներ էին լսվում, թե հանրությունն ու մարդիկ ճիշտ չեն հասկացել կամ ընկալել, բայց Հանրապետության հրապարակի “վերակառուցման մրցույթի” բորբոքած կրքերն ու քննադատական արձագանքները չհանդարտվեցին։ Երեկ երեկոյան խնդիրը հարկադրված էր առանձին հայտարարությամբ պարզաբանել Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը։ 

“Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ մրցույթի հայտարարումը ամենեւին էլ չի նշանակում որեւէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նմանատիպ քայլերի նախաձեռնում: Հայտարարված մրցույթի նպատակը մասնագիտական եւ հանրային քննարկումների արդյունքում առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելն ու հրապարակի հետագա զարգացման տեսլականը ձեւավորելն է”,- հայտարարել է Ն.Սարգսյանը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ