Սպանելուց առաջ ոստիկանությունից զենք է պահանջել. Չորրորդ ինքիշխանություն
Մայիսի 15-ին`ժամը 22:00-ի սահմաններում, Բնապահպանության էկոլոգիայի տեսուչ Տիգրան Մելիքյանը Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող “Գանձակ” սուպերմարկետի մոտ մի խումբ անճանց ներկայությամբ վիճաբանության մեջ էր մտել Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 34-ամյա Թովմա Մաթեւոսյանի հետ, այնուհետեւ սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր Թ. Մաթեւոսյանի կրծքավանդակի ձախ մասին:
Վիրավորը տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց, որտեղ մահացել էր: “Չորրորդ ինքնիշխանություն”-ն է հիշեցնում այս մասին:
Թերթի տեղեկություններով` Վանաձորում շրջանառվում են լուրեր առ այն, որ Տիգրան Մելիքյանը սպանությունից ժամեր առաջ, ներկայանալով ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, ուր պահվում է բնապահպանական տեսչության տաբելային զենքը, փորձ է արել վերցնել իր ատրճանակը, սակայն ոստիկաններին չի ներկայացրել բավարար հիմնավորում, որ պաշտոնական պարտականությունների կատարման համար է պահանջում զենքը եւ մերժում է ստացել: Վանաձորցիները համարում են, որ սա ուղղակի ապացույցն է սպանության կանխամտածված լինելու:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: