12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Չի կարելի, դա բանակ ա, զինվորական համակարգ ա. ՊՆ-ն հերքում է, Ասոյանը հաստատում. Հրապարակ

Երեկ տեղեկություններ տարածվեցին, թե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասսայական թունավորում է տեղի ունեցել, եւ կուրսանտնրեը հոսպիտալացվում են: Խոսվում էր մի քանի կուրսանտների մասին:  “Հրապարակ”-ն է գրում եւ շարունակում. “Դե, քանի որ մեր բանակի սննդակարգում տարիներ շարունակ իր պատվավոր տեղն էր զբաղեցնում գոմեշի մսի “դելիկատես”-ը, այդ իկս պատճառով շրջանառության մեջ մտավ գոմեշի մսից թւոնավորումը: Սակայն այդ տեղեկությունը ճշտել չհաջողվեց, քանի որ ՊՆ-ն բռնել էր տեղեկությունը իսպառ հերքելու մարտավարությունը:

Մինչդեռ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն ավելի ազնից գտնվեց եւ անուղղակի ասաց ճշմարտությունը: “Լավ էլի, լավ, էլի. որոշ ինֆորմացիա կա, որ կարելի ա փակ պահել, կներես, էլի,  չի կարելի, դա բանակ ա, զինվորական համակարգ ա”, -գրել է թերթը:

Մանրամասները այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ