Նոտարի խորհուրդը Հրայր Թովմասյանին. 168 ժամ
Ըստ “168 ժամ”-ի, երեկ ՀՀ վարչական դատարանը բավարարել է ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայցադիմումը:
Մեկնաբանելով դատարանի վճիռը՝ Ա. Մելքոնյանը թերթի հետ զրույցում ասել է. “Հրայր Թովմասյանին խորհուրդ եմ տալիս նախ` ծանոթանալ ՀՀ օրենսդրությանը: Իմ դեմ նա հայցադիմում է ներկայացրել արդեն իսկ օրենքի խախտմամբ. “Նոտարիատի մասին” ՀՀ օրենքի համաձայն` նա պարտավոր էր հայցադիմում ներկայացնելուց առաջ ինձանից գրավոր բացատրություն պահանջել, սակայն դա չի արել:
Երկրորդ, ըստ նույն օրենքի, նոտարին աշխատանքից ազատելու հիմք պետք է հանդիսանար նոտարի կողմից մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար կրկնակի կարգապահական պատասխանատվության ենթարկվելու փաստը: Այնինչ, իմ ստացած նախազգուշացումներն օրենքի խախտման համար չեն տրվել:
Ինձ աշխատանքից ազատելը նրա համար սկզբունքային հարց էր, որովհետեւ տարբեր շրջապատներում նա բազմիցս խոստովանել է, որ իմ նկատմամբ անձնական թշնամանք ունի: Եվ դա արտահայտեց պաշտոնական դիրքը չարաշահելով”:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: