12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ուր են գործարարները.Հայկական ժամանակ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` գործարար սեկտորին ուղղված հայտնի նամակից, որով նա խնդրել էր գումար փոխանցել կարկտահարությունից տուժած գյուղացիների համար, անցել է երեք օր, փոխանցվել է 1 մլն դրամ: Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է գյուղնախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Թե ով է այդ միակ գործարարը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում  

Ընդդիմությունը ազգի մասին չի մտածում. Առավոտ

Երեկ կառավարության ծրագրի քվեարկությունից հետո ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը դուրս եկան նիստերի դահլիճից: Նրանց թվում էր՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս): “Առավոտի” հարցին, թե ինչո՞ւ կողմ քվեարկեցիք կառավարության ծրագրին՝ նա պատասխանեց. “Հավանություն եմ տվել՝ կողմ եմ քվեարկել”: Թերթի հարցին, թե ո՞ր մասն է հատկապես հավանել՝ նա վստահեցրեց. “Բոլորը”: Այն հարցին՝ ընդդիմությունը բուռն քննադատեց այդ ծրագիրը, այդ քննադատություններին որեւէ […]

Թալանել են . Հրապարակ

Երբեմն նույնիսկ առաջին հայացքից առավելագույնս պաշտպանված անձինք են դառնում հանցագործության զոհ: “Հրապարակը” գրում է, որ երեկ առավոտյան մի երիտասարդ տղա շենքի բակում պոկել է տարեց կնոջ պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի: Ավելի ուշ պարզվել է, որ կինը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մորաքույրն է` Սուսաննա Հովսեփյանը: Ականատեսների խոսքով, ընդամենը րոպեներ անց շենքի բակը լցվել է […]

Ասեն, չասեն` դա է. Հայոց աշխարհ

ԲՀԿ-ին համարում եք ընդդիմություն՝ անգամ այն պարագայում, երբ Գագիկ Ծառուկյանը հստակ հայտարարեց, որ իրենք ընդդիմություն չեն կարող լինել։ Պատասխանելով թերթի այս հարցին, Սամվել Նիկոյանը նկատեց. “Ես երեւույթներին տալիս եմ քաղաքագիտական գնահատական. այն քաղաքական ուժերը, որոնք կառավարության ձեւավորմանը չեն մասնակցել, ընդդիմություն են։  Իսկ ընդդիմություն նշանակում է ոչ թե ջարդել, փշրել, այլ կառավարության, իշխանության տեսակետներին այլընտրանքային տեսակետներ […]

Ո՞ւմ կտրվի Հայաստանի ավացիոն ոլորտը. Հայոց աշխարհ

Կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչությունն այժմ ուսումնասիրում է ավիացիոն ոլորտում խորհրդատվություն տրամադրող կանադական KNM aviation ընկերության առաջարկը: Օրերս ընկերության նախագահ Միշել Դիֆեյսը պաշտոնական նամակով դիմել էր քաղավիացիայի վարչությանը` առաջարկելով իրենց աջակցությունը ավիացիայի ոլորտում փոփոխություններ իրականացնելու հարցում:  Կանադական ընկերության Երեւանի ներկայացուցիչ Րաֆֆի Էլիոթը “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ ընկերությունը հետաքրքրվել է հայկական ավիաշուկայով առաջին հերթին […]

Հերյուրեմ գազդ. ՉԻ

Անդրադառնալով գազի թանկացմանը` Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե “դեռ հերյուրանք `, էդ ինչ խոսում են այդ մասին”:  “Ֆորմալ առումով Արմեն Մովսիսյանն, իհարկե, իրավացի է: Օրինակ եթե մարդը վայր է ընկնում շենքի 14-րդ հարկից ու մեկը կողքից գոռում է “վակ, ընկավ”, քանի դեռ վայր ընկնողն օդում է` հերյուրանք է: Հենց դխկա ասֆալտին` հերյուրանքը կդառնա […]

“Տապորին” ազատել են ՉԻ

Երեկ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Տեր-Պողոսյանը, ում շատերը ճանարում են “Տապոր”, ինչպես նաեւ “Բիզոն” մականուններով։ Թերթը նշում է,  որ սա այն ոստիկաններից է, որը տարիներ շարունակ բացահայտ ապօրինություններ է կատարել քաղաքացիների նկատմամբ, աչքի է ընկել քաղբանտարկյալների դատավարությունների ժամանակ դատարանների մոտ տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ կանանց […]

Դարձյալ Շուշանի ամուսինը. ՉԻ

Երեկ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Կարեն Բաբայանը` Շերիֆը, որր “Զվաթնոց” օդանավակայանի անվտանգության պետն է, փորձ է կատարել Հայաստանից դուրս տանել արվեստի բացառիկ գործեր: Գրվել էր նաեւ, թե արժեքավոր այդ իրերը ոստիկանությունը առգրավել է, սակայն Շերիֆին հաջողվել է հատել Հայաստանի սահմանը եւ հեռանալ: Պարզվում է, որ այս տեղեկությունների տարածման հետեւում կանգնած է Շուշան Պետրոսյանի ոստիկան ամուսինը` […]

Պատգամավորները Ծառուկյանի ”գլխից թռնելու են”. Հրապարակ

Չնայած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությանը, անհանգստությունը ԲՀԿ գործարարների շարքում չի մարում: Բանն այն է, որ երկուշաբթի օրը խորհրդարան եկած Ծառուկյանը ԲՀԿ ֆրակցիայի նիստ է հրավիրել ու ասել, որ դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին: Գործարարներն այդ որոշումից դժգոհ են մնացել, այդուհանդերձ, բառ չեն ասել, բայց պատերի տակ ՀՀԿ իրենց ընկերներին բողոքել են. […]

Մեդալակիր բարերարը. Ժամանակ

Կառավարության որոշմամբ` ՀՖՖ-ն ընդգրկվել է բարեգործական կազմակերպությունների ցանկում, որոնք առանց մաքսատուրքի ապրանք են ներկրում Հայաստանի բարեգործական նպատակներով: Հիշեցնենք, որ Շուշիի ազտագրման 19-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ-ական գորոծարար Ռուբեն Հայրապետյանին պարգեւատրեց “Երախտագիտության” մեդալով` “բարեգործական նշանակալի գործունեության համար”: Փաստորեն` ՀՖՖ-ն բարեգործական կազմակերպությունն է: Ռուբեն Հայրապետյանն էլ` մեդալակիր: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի