06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Գեներալ Մանվելի “պատը” քանդեց` դուրս եկավ հորեղբոր դեմ. Հրապարակ

Էջմիածնի Արշալույս գյուղում շաբաթ օրը ցնծություն էր` քանդվում էր “Բեռլինի պատը”: Ըստ “Հրապարակ”-ի, գյուղացիների ու իրավապահների բազմությունը բացում էր այն ճանապարհը, որը գեներալ Մանվելն ու իր որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, տարիներ շարունակ փակել էին, որպեսզի իրենց տան մոտով երթեւեկություն չլինի:

Ճանապարհի այդ հատվածում հողապատնեշ էին սարքել, որը խոչընդոտում էր երթեւեկությունը: Սակայն շաբաթ օրը գեներալի եղբորորդին` Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, “քաջություն ու կամք” դրսեւորեց` դուրս գալու հորեղբոր ընտանիքի դեմ:

Թերթը հիշեցնում է, որ գյուղապետն Աժ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, եւ վերջիններս թշնամական հարաբերություններ ունեն հորեղբոր ընտանիքի հետ: Թե ինչպես ստացվեց, որ գեներալի արգելափակոցը համարձակվեցին փլուզել՝ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ