15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Տրակտորները, ԲՀԿ-ն եւ “գցված” բելառուսները. Ժամանակ

Բելառուսական տրակտորներ արտադրող Բոբռույսկի գործարանի գործարանի հասարակայնության եւ լրատվության հետ բաժնից երեկ “Ժամանակը” տեղեկացավ, որ գործարանը Հայաստանի գյուղնախարարի նախկին տեղակալ, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանից դեռեւս չի ստացել իրենցից գնված տրակտորների ամբողջ գումարը: Թերթի հետ զրույցում նրանք նախկինում նշել էին, որ պատրաստվում են դատի տալ Վ․ Կարապետյանին, եւ երբ պատրաստ լինեն բոլոր փաստաթղթերը՝ գործն արդեն կլինի դատարանում: […]

Հոգեբուժարանում կապել են եւ քաշքշել. Հայկական ժամանակ

Վկայակոչելով Epress.am-ին, “Հայկական ժամանակ”-ը գրում է, որ երեկ “Հելսինկյան ասոցիացիա” իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը եւ փաստաբան Անի Թորոսյանն այսօր հանդիպել են Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանում բնակվող մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանին, ում մայիսի 10-ին հարկադրաբար տեղափոխել են Ավանի հոգեբուժական կլինիկա: Նազարեթյանն իրավապաշտպաններին պատմել է՝ ինչպես են իրեն ստիպողաբար բերել հոգեբուժարան: “Երկու թաղային, չորս […]

Կառավարման խորհրդարանական մոդե՞լ. սահմանադրական փոփոխությունները անխուսափելի են. Հրապարակ

 Դեռեւս 2006-ին Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական հանրաքվեով, որով բավականին մեծ լիազորություններ տրվեցին վարչապետական ինստիտուտին, Հայաստանը դե-յուրե սկսեց տանել կիսանախագահական երկրի ճանապարհով: Վերջին փոփոխությունը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ինստիտուտի ստեղծումը, այդ ծրագրի շարունակությունն է:  Ըստ “Հրապարակ”-ի  լավատեղյակ աղբյուրների` առաջիկա 2-3 տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումների գործընթաց կսկսվի: Որոշակի փոփոխությունների շարքում է նաեւ փոխվարչապետների ինստիտուտի ներդրումը. նախնական պլանավորմամբ` կլինեն 3  […]

ՄԻԱԿ-ի “գաղափարական հայրը” տեղյակ չէ. Հրապարակ

Վերջերս ձեր թիմը բավականին մեծ կորուստ կրեց… կադրային ոլորտում, ծա՞նր տարաք, “Հրապարակ”-ը հարցրեց  ՄԻԱԿ-ի “գաղափարական հայր”, Աժ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին, նկատի ունեինք Արա Հովսեփյանի պաշտոնանկությունը “Հյուսիս-հարավ” ծրագրի տնօրենի պաշտոնից: “Ոչ, ծանր չտարանք”: Պատճառը ո՞րն էր, այդպես էլ չիմացանք: “Անկեղծ ասած` ես քաղաքից բացակայել եմ, տեղյակ չեմ, կճշտեմ, ձեզ կասեմ”: Պարո՞ն Մարտիրոսյան, Դուք արդեն “հազար” օր […]

Հերթական “ինքնասպանված”-ը. Ժամանակ

ԼՂՀ Մարտունիի զորմասերից մեկում 2,5 ամիս ծառայած ծովագյուղցի Հայկ Կալեյանի ինքնասպանության մասին երբեւէ չի բարձրաձայնվել: Ըստ “Ժամանակ”-ի, այս դեպքը տեղ չի գտել ՊՆ- պաշտոնական որեւէ հաղորդագրության մեջ: “Որեւէ հեռուստաընկերություն չհաղորդեց լուրը”, երեկ թերթի հետ զրույցում ասաց զինվորի մայրը` չհասկանալով, թե ինչու են որդու մահվան լուրը թաքցրել: Զինվորի ինքնասպանության հետ կապված` թերթին որոշակի բացահայտումներ են արել […]

Պուտինը չի սիրում նման պատմություններ .168 ժամ

ՌԴ “Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի” հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը “168 ժամ”-ի հետ զրույցում ասել է, որ այսօր Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը պրակտիկորեն անհնար է: “ Ես կարծում եմ, որ ՀՀ-ն հաճույքով կանդամակցեր միությանը, բայց այստեղ Ուկրաինայի հետ զուգահեռներ անցկացնել չի կարելի: Հայաստանը չի կարող մտնել միասնական մաքսային միության մեջ երկրների հետ, որոնց հետ […]

Կովալը փնտրտուքների մեջ է. Հրապարակ

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ընտրությունները,  ամենայն հավանականությամբ, տեղի կունենան հուլիսին: Այն թափուր է ապրիլի 2-ից, երբ սպանվեց գյուղապետ Հրաչ Մուրադյանը:  “Հրապարակ”-ն է անդրադարձել թեմային եւ հիշեցնում է, որ այս գյուղը մարզի ամենամեծ համայնքն է եւ հատկապես վերջին ընտրությանը ՀՀԿ-ն ամեն  գնով ուզում էր յուրային անցկացնել, սակայն հաղթեց դաշնակցական ստաժավոր գյուղապետ Մուրադյանը:  ՀՀԿ-ն, փաստորեն, նոր հնարավորություն […]

Ասել է` ինչպես պետք է շարունակել Մարտի 1-ի դեպքերի հետապնդման խնդիրը. ՉԻ

Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի, երեկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԱԿ վարչության անդամ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Մարտի 1-ի 10 զոհերից յոթի հարազատների հետ եւ ներկայացրել իշխանությունների կողմից Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման տապալումը եւ դրանից հետո ստեղծված իրավիճակը։ “Ես նրանց բացատրել եմ որոշման տապալման դրդապատճառները։ Բացատրել եմ նաեւ, թե ինչու ես չհամաձայնեցի իշխանությունների […]

Երեք նրբերշիկ եւ մի քանի գրամ կարագ. Հայկական ժամանակ

Երեւանի կենտրոնում գտնվող մի քանի փոքր եւ միջին խանութներում առեւտրրի ծավալները վերջին ամիսներին էականորեն նվազել են: Տարբեր խանութների աշխատակիցներ երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին ասել են,  որ նվազումը կազմում է մոտ 30-40 տոկոս: Վաճառողների ու մենեջերների սեփական ուսումնասիրությունների համաձայն, առեւտրի ծավալների նվազումը կապվում է արտագաղթի եւ գների աճի հետ: Ըստ վաճառողների` հիմա մարդիկ նախընտրում են գնել […]

Կճոյանը չունի, չունի. Ժամանակ

Ըստ երեկ “Հետք”-ում տպագրված փաստաթղթի` Կիպրոսում գրանցված WLSISPERA HOLDINGS LIMITED օֆշորայաին ընկերության բաժնետերերից է նաեւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: “Դա սուտ , հերքում եմ դա”,օֆշորային գոտում իր ունեցվածքըի առթիվ “Ժամանակ”-ի հարցին ի պատասխան ասաց Նավասարդ արքեպիսկոպոսը: Թեթրի հստակեցմանը, թե Կիպրոսի օֆշորային գոտում րունենք ընկերություն, Կճոյանը հայտարարեց. ” Ես չունեմ, չունեմ, չունեմ”: Մանրամասները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի