16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կառավարման խորհրդարանական մոդե՞լ. սահմանադրական փոփոխությունները անխուսափելի են. Հրապարակ

 Դեռեւս 2006-ին Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական հանրաքվեով, որով բավականին մեծ լիազորություններ տրվեցին վարչապետական ինստիտուտին, Հայաստանը դե-յուրե սկսեց տանել կիսանախագահական երկրի ճանապարհով: Վերջին փոփոխությունը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ինստիտուտի ստեղծումը, այդ ծրագրի շարունակությունն է:

 Ըստ “Հրապարակ”-ի  լավատեղյակ աղբյուրների` առաջիկա 2-3 տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումների գործընթաց կսկսվի: Որոշակի փոփոխությունների շարքում է նաեւ փոխվարչապետների ինստիտուտի ներդրումը. նախնական պլանավորմամբ` կլինեն 3  փոխվարչապետներ` ուժային, տնտեսական եւ սոցիալական ոլորտները համակարգող:

“Հիշեցնենք` այսօր ուժային ոլորտների համակարգումը գտնվում է նախագահի իրավասության ներքո: Նկատենք, որ Տիգրան Սարգսյանն էլ այս տարիներին ձեռքերը ծալած չի նստել` նա իր “տակ” է տեղավորել տարբեր նախարարությունների ԾԻԳ-երը, բոլոր նախարարություններում աշխատակազմերի ղեկավարներ է նշանակել իր մարդկանց եւ հիմա էլ տեսչություններն է դուրս բերում նախարարությունների ենթակայությունից: Գուցե այս ամենը կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու նախապատրաստություններ են”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ