16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Երեք նրբերշիկ եւ մի քանի գրամ կարագ. Հայկական ժամանակ

Երեւանի կենտրոնում գտնվող մի քանի փոքր եւ միջին խանութներում առեւտրրի ծավալները վերջին ամիսներին էականորեն նվազել են: Տարբեր խանութների աշխատակիցներ երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին ասել են,  որ նվազումը կազմում է մոտ 30-40 տոկոս:

Վաճառողների ու մենեջերների սեփական ուսումնասիրությունների համաձայն, առեւտրի ծավալների նվազումը կապվում է արտագաղթի եւ գների աճի հետ: Ըստ վաճառողների` հիմա մարդիկ նախընտրում են գնել միայն առաջին անհրաժեշտության սննդամթերք, իսկ ահա երշիկեղենից գրեթե հրաժարվել են: Որոշ խանութներում էլ նշել են, որ առեւտրի ծավալները նվազել են, քանի որ եթե մարդիկ նախկինում կիլոգրամներով էին առեւտուր անում, հիմա գրամ-գրամ են առնում:

“Հիմա, օրինակ, 3 հատ նրբերշիկ են գնում եւ մի քանի գրամ կարագ”,- թերթի թղթակցին հայտնել է Երեւանի կենտրոնում գտնվող խանութի վաճառողը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ