07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հոգեբուժարանում կապել են եւ քաշքշել. Հայկական ժամանակ

Վկայակոչելով Epress.am-ին, “Հայկական ժամանակ”-ը գրում է, որ երեկ “Հելսինկյան ասոցիացիա” իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը եւ փաստաբան Անի Թորոսյանն այսօր հանդիպել են Երեւանի Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանում բնակվող մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանին, ում մայիսի 10-ին հարկադրաբար տեղափոխել են Ավանի հոգեբուժական կլինիկա: Նազարեթյանն իրավապաշտպաններին պատմել է՝ ինչպես են իրեն ստիպողաբար բերել հոգեբուժարան:

“Երկու թաղային, չորս տղամարդիկ եկան եւ ասեցին, որ անձնագիրս վերցնեմ, գնանք ոստիկանություն, իմ բողոքը գրեմ: Ինձ նստացրեցին շտապօգնության մեքենան եւ տարան: Ճանապարհին մի տեղ կանգնեց մեքենան, մի ոստիկանն իջավ, մի այլ տեղ՝ մյուսը, ինձ բերեցին այստեղ”,– պատմել է տիկին Ամալյան:

Հոգեբուժարանում նրան մի քանի անգամ հարվածել են, քանի որ ընդդիմացել է, այնուհետեւ կապել եւ միջանցքով քաշել են դեպի հիվանդասենյակ եւ թողել այնտեղ գտնվող մահճակալին:

Նազարեթյանը հոգեբուժարանում  7 օր հրաժարվել է սննդից,  այնուհետեւ  քույրը սկսել է սնունդ բերել իր համար: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ