16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Չարլզը ոնց որ Հայաստանին փող է բերում, իսկ Կուրղինյանը` “մեսիջ. Հրապարակ

Քաղաքագետների միության կազմակերպած կոնֆերանսին ժամանած ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանի ելույթը մեծ դժգոհություն է առաջացրել Հայաստանում. մի քանի օր է՝ “Ֆեյսբուքը” չի դադարում քննադատելուց: 

“Հայկական ժամանակ”-ը Հմայակ Հովհաննիսյանին հարցրեց` շա՞տ նեղացած գնաց: “Ի՜նչ եք ասում, շատ գոհ էր, մենք ունեցանք բավականին խիտ եւ կառուցողական քննարկումներ”: Հայաստանում դժգոհների թվում էր նաեւ “Ղարաբաղ” կոմիտեի առաջին կազմից Իգոր Մուրադյանը:

“Ճանապարհին հենց դա էլ քննարկում էինք,  նա փոքր-ինչ զարմացած էր դրանից, որովհետեւ Իգորը լինում է նրա մոտ` Մոսկվայում, ու շատ հարցերի շուրջ է խորհրդակցում իր հետ”,- ասաց Հովհաննիսյանը: Կուրղինյանը դժգոհ էր նաեւ, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցել բիշքեկյան ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

“Տոներ էին, դրա համար էլ չի մասնակցել, ինչո՞ւ պետք է դժգոհ լիներ”: Չէ, նախագահականից ասել էին` գրաֆիկում նման այց չկա, տոնը չէին շեշտել, մանավանդ գագաթնաժողովին մասնակցում էր անձամբ Պուտինը:  “Այսօր չի մասնակցի՝ վաղը կմասնակցի”: Իսկ ինչպիսի՞ն էր Կուրղինյանի վերաբերմունքն այն հանգամանքին, որ Հայաստան է ժամանում արքայազն Չարլզը: “Նրբանկատ”:

Եվրոպան Չարլզին, Ռուսաստանն էլ Կուրղինյանի՞ն էր ուղարկել Հայաստան: “Ինչո՞ւ ոչ”: Դե, “մի քիչ” կատեգորիաներն այլ են, հետո էլ` Չարլզը ոնց որ Հայաստանին փող է բերում, իսկ Կուրղինյանը` “մեսիջ”: “Մեսիջ չէ` կոնցեպցիա-գաղափար”,- եզրափակեց Հմայակ Հովհաննիսյանը:

Կարդացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ