06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչ կապ ունի նա Սեդրակյանի հետ. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի,  Վարդան Սեդրակյանի գործի հետ կապված է նաեւ Արմեն Զալինյանը՝ ԼՂՀ նախկին զինվորական դատախազը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդականը: Նա տարիներ շարունակ մտերիմ կապերի մեջ է եղել Վարդան Սեդրակյանի հետ:

Հայտնի է, որ Սեդրակյանը քաղաքական իր քայլերը կատարելիս հաճախ խորհրդակցել է հենց Զալինյանի հետ, ստացել տեղեկություն հայաստանյան քաղաքական վերնախավի խնդիրների, երկրում տիրող իրավիճակի, կոնկրետ պաշտոններ զբաղեցնող անձանց իրավիճակի եւ դիրքորոշման վերաբերյալ:

Նշվում է, որ Սեդրակյանն ու Զալինյանը ունեն նաեւ ֆինանսական կապեր. Զալինյանը զբաղվում է Հայաստան դեղամիջոցներ ներկրելով: Թերթի հարցին՝ ի՞նչ կապ ունի Զալինյանը Սեդրակյանի եւ Պ. Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձի հետ, փաստաբանը պատասխանել է. “Ի՞նչ կապ կարող է ունենալ, եթե անգամ Սեդրակյանը կապ չունի: Այո, Զալինյանն ու Սեդրակյանը ոչ թե ընկերներ, այլ բարեկամներ են, սակայն դա ոչ մի կապ չունի մահափորձի կազմակերպման հետ”:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ