16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Պերեվառո՞տ” ՀՅԴ-ում. Հրապարակ

Մի քանի օր է, ինչ սոցցանցում ՀՅԴ վերնախավին ուղղված նամակ է շրջում՝ ”ՀՅԴ Հայաստանի ընկերների ճնշող մեծամասնության” անունից: Նամակում անդրադարձ կա ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ-ի վերջին տարիներին դրսեւորած “անգործությանը”, ինչն էլ դարձել էր, ըստ նամակագիրների, ընտրություններում ՀՅԴ պարտության պատճառը: 

Թեմային անդրադարձել է “Հրապարակ”-ը:

Նամակում կոչ է արվում արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրել, նոր Բյուրո ձեւավորել, որտեղ 1998-ից “ի վեր ԳՄ-ի եւ  Բյուրոյի ոչ մի ներկայացուցիչ չպետք է ընդգրկվի”: Չնայած նամակն անստորագիր է, սակայն, թերթի տեղեկություններով, Լիբանանի ՀՅԴ կառույցը հանդես է եկել արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու նախաձեռնությամբ, եւ,  ըստ ՀՅԴ կանոնադրության, եթե կառույցների կեսը միանա նախաձեռնությանը, ապա արտահերթ ժողովը չի բացառվում, եւ, ինչպես նկատում են մեր աղբյուրները, «պերեվառոտը» ՀՅԴ-ում կիրականանա:

Ինչ վերաբերմունք ունի ՀՅԴ  այս ամենին: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասաց, որ նպատակահարմար չի համարում անստորագիր հայտարարությանը պատասխանելը. “ՀՅԴ-ն ունի հստակ մեխանիզմներ, ընթացակարգեր, թե ինչպես պետք է ղեկավար մարմինների հետ կապված տարաձայնությունները քննարկվեն: Որեւէ դաշնակցական ընկեր այդ մեխանիզմները մի կողմ թողնելու իրավունք չունի. դա դաշնակցականին ոչ բնորոշ, դատապարտելի արարք  է: Երկրորդ. անկախ այս կամ այն դաշնակցականի տեսակետից, ՀՅԴ-ն ինքը նախաձեռնել, նաեւ ջատագովն է քննարկումներ սկսել այս փուլում կուսակցությունում առկա վիճակի առնչությամբ եւ համապատասխան հետեւություններ անել, լուծումներ տալ”:

Հոդվածը ավելի մանրամասն թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ