06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարդան Ղուկասյանին էլ տարան. Առավոտ

Վարդան Ղուկասյանը թեեւ ութ ամիս է՝ քաղաքապետ չէ, սակայն շարունակում  է տեր կանգնել քաղաքի եկամտաբեր որոշ ոլորտների։

Այս մասին գրում է “Առավոտ”-ը եւ շարունակում. “Օրինակ՝ նախկին քաղաքագլուխը Գյումրիի ներկայիս իշխանություններին ոչ մի կերպ չի զիջում քաղաքի տարբեր հատվածներում՝ կենտրոնական շուկայի մոտ, Հաղթանակի պողոտայում եւ 15 այլ վայրերում գտնվող ավտոկայանատեղիները։ Այդ հողատարածքները պարոն Ղուկասյանը 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրել կամ, որ ավելի ճիշտ է, ձեւակերպել է մեկ անձի՝ Տարոն Գասպարյանի անուն-ազգանվամբ։

Մեկ ժամի դիմաց մեքենայատերերից 100 դրամ գանձելով՝ նախորդ քաղաքապետի տարեկան եկամուտը, մոտավոր հաշվարկներով, կազմում է 200.000 դոլար։ Գյումրիի ներկայիս փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը, համոզված լինելով, որ նախորդները զբաղված են ինքնիրավչությամբ, յուրացնում են տեղական տուրքը, դիմել է իրավապահ մարմիններին։ Շիրակի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանն էլ, թեեւ մեծ դժվարությամբ, այդուհանդերձ հանձնարարել է քրեական գործ հարուցել”:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ