06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Քամակդ էն կողմ տար. պատգամավորը՝ լրագրողին. ՉԻ

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, երեկ ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ “ելույթ” ունեցավ նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն։

Պատգամավորի ելույթն ամենեւին կապ չուներ հանրապետությունում տեղի ունեցած կարկտահարության հետեւանքները վերացնելու մասին քննարկվող թեմայի հետ։ Վերջինս “կռիվը”, ինչպես միշտ, լրագրողների հետ էր։

“Տղա ջան, քամակդ էն կողմ տար, չե՞ս տեսնում՝ խանգարում ես”. դիմեց նա օպերատորներից մեկին, իսկ հետո ասվածը շրջապատին ընկալելի դարձնելու համար հայտարարեց. “Էս լակոտները գալիս են ստեղ, չեն թողնում լսենք”։

Նկատենք, որ նա այդ պահին գլխով հավանության նշաններ էր ցույց տալիս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Արմավիրի մարզի պատգամավորների՝ տեղում մարզերի բնակիչների խնդիրներին ծանոթանալու կոչերին, մինչդեռ օպերատորները փակել էին պատգամավորի՝ Արգամիչին իր խանդավառությունը տեսանելի դարձնելու փորձերը։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ