Դարձյալ Շուշանի ամուսինը. ՉԻ
Երեկ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Կարեն Բաբայանը` Շերիֆը, որր “Զվաթնոց” օդանավակայանի անվտանգության պետն է, փորձ է կատարել Հայաստանից դուրս տանել արվեստի բացառիկ գործեր: Գրվել էր նաեւ, թե արժեքավոր այդ իրերը ոստիկանությունը առգրավել է, սակայն Շերիֆին հաջողվել է հատել Հայաստանի սահմանը եւ հեռանալ:
Պարզվում է, որ այս տեղեկությունների տարածման հետեւում կանգնած է Շուշան Պետրոսյանի ոստիկան ամուսինը` Արման Հարությանյանը: Բանն այն է, որ երեկ ֆեյսբուքում բանավեճ էր ծավալվել քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի եւ Շուշան Պետրոսյանի ամուսնու` ոստիկան Արման Հարությունյանի միջեւ:
Պատճառն այն էր եղել, որ Մենուան անդրադարձել էր Շուշան Պետրոսյանի եւ այն հայտարարությանը, թե “Տաշիր” երաժշտական մրցանակաբաշխության ժյուրին կամ ընտանիքը օբյեկտիվ չէ Սիրուշոյին “Տարվա երգչուհի” ճանաչելու հարցում. “Բայց Շուշանը մոռանում է, որ մի քանի տարի աոաջ այդ նույն ժյուրին կամ ընտանիքը իրեն բնակարան նվիրեց, միգուցե այդ ժամանակ էլ նրանք օբյեկտիվ չէին”, -գրել էր Մենուա Հարությունյանը:
Շուշանի ամուսինն էլ հակադարձել էր. “Մենուա, այլեւս կնոջս վերաբերող տեսակետներդ կարտահայտես սոցիալական ցանցերից դուրս, այն բանի համար, երբ դու չես տիրապետում իրական ինֆորմացիային եւ առիթ ու պայման ես ստեղծում ինչ-որ մարդկանց համար չարախոսելու, իմացիր` դա ինձ դուր չի գալիս, եւ դա ես անպատիժ չեմ թողնի…”:
Մենուայի եւ Արմանի միջեւ ծավալվող խոսակցությունը երկար էր, բայց մեկ ուշագրավ դետալ կար այս ամենի մեջ: Խոսակցությունից պարզ է դառնում, որ կարեն բաբայանի մասին ինֆորմացիան “ընկերական զրույցի ժամանակ” հաստատել է Շուշանի ոստիկան ամուսինը: Մեջբերենք Մենուայի գրառման այն հատվածը, որը տվյալ պարագայում”ապացուցողական նշանակություն”ունի: “…Ինչ վերաբերում է սուտ լուրեր տարածելուն` դու ինքդ ես փաստում, որ Շերիֆի մասին նյութը տեղադրելուց առաջ ես քեզ խնդրել եմ, որպեսզի պարզես` այն ճիշտ է, թե ոչ”: