Պատգամավորները Ծառուկյանի ”գլխից թռնելու են”. Հրապարակ
Չնայած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությանը, անհանգստությունը ԲՀԿ գործարարների շարքում չի մարում: Բանն այն է, որ երկուշաբթի օրը խորհրդարան եկած Ծառուկյանը ԲՀԿ ֆրակցիայի նիստ է հրավիրել ու ասել, որ դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին:
Գործարարներն այդ որոշումից դժգոհ են մնացել, այդուհանդերձ, բառ չեն ասել, բայց պատերի տակ ՀՀԿ իրենց ընկերներին բողոքել են. “Ո՞նց կարանք դեմ քվեարկենք, հերներս կանիծեն, պրոստո չենք մասնակցի քվեարկությանը, կթռնենք”: ԲՀԿ ֆրակցիայի նիստում Գագիկ Ծառուկյանն ասել է. ”մենք ոնց եղել ենք, ըտենց էլ մնալու ենք՝ այլընտրանք”, կոշտ ընդդիմություն չենք լինելու, ես հարցազրույց եմ տվել` “ընդեղ ամեն ինչ ասել եմ”:
Ընդդիմադիր չլինելու այս մտքին ընդդիմացել է Գուրգեն Արսենյանը, ասելով` ես ունեմ իմ դիրքորոշումը, ես ընդդիմություն եմ: Վարդան Օսկանյանը ձայն չի հանել: Ծառուկյանին այս մոտեցումը դուր չի եկել, հասկացրել է` անցանք առաջ: Քվեարկությունների ժամանակ ԲՀԿ-ականները նկատել են, որ Արսենյանը խմբակցությունից տարբեր քվեարկություն է իրականացնում. ի տարբերություն իրենց, հիմնականում քվեարկում է դեմ կամ ձեռնպահ: