15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հայաստանի ներքին պարտքը կրճատվել է.168 ժամ

Հայաստանի Հանրապետության պետական պարտքն այս տարվա հունվարի վերջին կազմել է 4 միլիարդ 590.7 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկացնում է  “168 ժամը”՝ հղում կատարելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը։  Պետական պարտքը հունվարի ընթացքում աճել է 2.2 միլիոն դոլարով։ Այդ թվում արտաքին պարտքն աճել է 5.6 միլիոն դոլարով եւ կազմել 3 միլիարդ 909.4 միլիոն դոլար։ Իսկ ներքին պարտքը […]

Սերժ Սարգսյանին չեն հրավիրել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, մարտի 4-ին Արարատյան թեմի առաջնորդարանում տեղի կունենա “Աուդիոբուք” կայքի բացումը, որն աշխար­հում ամենամեծ աուդիոդարանն է  լինելու՝ աստվածաշնչյան, Նարեկացու, բոլոր հայ, ինչպես նաեւ ար­տասահմանյան աշխարհահռչակ հեղինակնե­րի ամբողջական “ներգրավմամբ”: “Ամբող­ջական” է  լինելու նաեւ կայքի բացմանը մաս­նակցող հյուրերի ներկայությունը: Ու եթե Գագիկ Ծառուկյանը հարկ համարի իր այլընտ­րանքային ներկայությամբ “պատվել” այդ ինտելեկտուալ միջոցառումը, ապա նույն հարկի տակ […]

Ծառուկյանին հասկացրել են. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, այսօր կայանալիք հանրահավաքին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հերթական անգամ կապացուցի, որ ինքը երբեք չի կարող ընդդիմադիր, ժողովրդի կողքին կանգնած քաղաքական ուժ լինել։ Բանն այն է, որ ԲՀԿ-ն որոշել է անկախ հրավերի բացակայությունից  մասնակցել Հայ  ազգային կոնգրեսի կողմից այսօր հրավիրված հանրահավաքին, քանի որ “իրենք այնտեղ են, որտեղ կա ժողովուրդ”: Բայց այս անգամ իրենք կլինեն այնտեղ, […]

Տեր-Պետրոսյանը Մայդան չի սարքի.168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի բազմամարդությունը, որքան էլ որ տարօրինակ հնչի, մի կողմից՝ ցանկալի լինելով, մյուս կողմից էլ կարող է մարտահրավեր լիներ ՀԱԿ-ի համար: Ուկրաինական իրադարձություններից հետո ամենահաճախ հնչող հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանում հնարավոր է Մայդան։ Մայդանի սպասումը, այսպես թե այնպես, առկա է հասարակության բոլոր շերտերում։ Իշխանությունների մոտ՝ վախի տեսանկյունից, հասարակության […]

Ի՞նչ արժույթ են նախընտրում ֆիննախարարության պաշտոնյաները. Ժողովուրդ

ՀՀ ֆինանսների բոլոր չորս փոխնախարարները բավականին լուրջ ունեցվածքի տեր են: Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով նրանց ներկայացրած հայտարարագրերից “Ժողովուրդ”-ը տեղեկացել է,  որ, օրինակ, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ով չունի ոչ մի շարժական կամ անշարժ գույք, իր հաշվին ունի 28 մլն դրամ, մեկ այլ փոխնախարար` գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, հայտարարագրել է 13,6 մլն դրամ եւ […]

Բաղդասարովը փախե՞լ է Հայաստանից. Հայկական ժամանակ

Այլեւս գործունեությունը դադարեցրած “Արմավիայի” աշխատակիցները ահազանգում են, որ իրենց տեղեկությունների համաձայն, այդ ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը ընդմիշտ լքել է Հայաստանը։ Աշխատակիցները նշում են, որ “Արմավիան” իրենց պարտք է հսկայական գումարներ։ Օրինակ՝ 40 օդաչուներից յուրաքանչյուրի նկատմամբ պարտքը կազմում է 6-ից 20 միլիոն դրամ, բորտուղեկցողներին՝ միջինը 2 միլիոնական դրամ եւ այլն։ “Արմավիայի” աշխատակիցները մեզ հայտնեցին, որ Բաղդասարովը […]

Երեւանի ջուրը կարող է թունավորվել. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, “Ռուսալ Արմենալ” ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում՝ ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել։ Այն նախատեսված է 10 տարվա համար եւ կզբաղեցնի 3300 քմ մակերեսով բաց տեղամաս։ Նախագիծը կարող է բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես որ գործարանը եւ ապագա գերեզմանոցը գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։ Գործարանից 500 մ հեռավորության վրա բնակելի գոտին է։ […]

Մայդանում եղած հայ 15 ակտիվիստներ պատրաստվում են հեռանալ Հայաստանից. Իրավունք

 “Իրավունք” թերթն իր բամբասանք խորագրի ներքո գրում է.  “Օրերս ռուսական մամուլում և բլոգներում քննարկվում էր այն թեման, որ ռուս իրավապահ մարմինները սկսել են քրեորեն հետապնդել ՌԴ քաղաքացի այն ակտիվիստներին, ովքեր, լինելով Կիևում, մասնակցել են Մայդանի անկարգություններին։ Կիև “քաղաքական տուրիզմի” գնացած ակտիվիստների պարագայում նաև հետազոտվում են նրանց գրառումներն ու մեկնաբանությունները բլոգներում և սոցցանցերում՝ ստուգելու համար, թե […]

Շուտով կդադարի գործել “Էրեբունի” ՔԿՀ-ն. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Ժողովուրդ”-ը նախօրեին գրել էր, որ մի շարք ՔԿՀ-ներում դատապարտյալների ակտիվ տեղափոխություններ են սկսվել։ Մեզ հայտնի դարձավ, որ շուտով կդադարի գործել “Էրեբունի” ՔԿՀ-ն։ Այնտեղ երեկվա դրությամբ մոտ 30 դատապարտյալներ կային։ “Ժողովուրդ”-ը փորձեց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանից պարզել, թե ինչով է պայմանավորված ՔԿՀ-ն փակելու որոշումը։ Ղլեչյանը, սակայն, […]

Աշոտյանը նախանձում է Լյուդմիլային. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանից փորձեց պարզել, թե ինչպես է անդրադառնում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի այն տեսակետին, թե ամենաքաղաքականացված ուսանողը Լյուդմիլա Սարգսյանն է: “Ինձ թվում է, որ ինքը նախանձում է, որովհետեւ ինքը հասկանում է, որ արդեն նախկին նախարարը չի կարող ուսանող լինել, իսկ ուսանողը դեռ նախարար լինելու բոլոր հնարավորություններն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի