12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Սեւ-մութ ամպեր գնդապետի գլխին. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” տեղեկություններով, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա (Ռոմիկ) Մկրտումյանի գլխին կուտակված սեւ ամպերը չեն ցրվում: Թերթի  տեղեկություններով,  նա մի քանի անգամ իր աշխատանքով կորցրել է իր վստահությունը Վլադիմիր Գասպարյանի մոտ, ինչը ոստիկանապետը չի ներում։ Ավելին, ոստիկանության գնդապետ Ռոմիկն իր գործունեության ընթացքում այնպես է հասցրել հարստանալ, որ նրա հղփացած կերպարը նկատել է […]

Ուրիխանյանն ամուսնանում է ուկրաինուհու հետ. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ երեկ ԲՀԿ մամլո քարտուղար Տիգրան Ուրիխանյանի “գրասենյակը” զբաղված էր հույժ կարեւոր ձեռնարկով. մարտի 15-ին “Նոր Ձորաբերդ” ռեստորանային համալիրում, որը պատկանում է ԲՀԿ ԱԺ ՊՆ, ԱԱ, ՆԳ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աբրահամ Մանուկյանին, տեղի կունենա Ուրիխանյանի եւ Կատերինա Չերկասինայի հարսանեկան արարողությունը: “Հարսնացուն ուկրաինուհի է, Կիեւից, մեր աղբյուրները չասացին` նա կապ ունի՞ Մայդանի հետ, […]

Գյուղատնտեսության նախարարությունը դատական հայց է ներկայացրել Ծառուկյանի ընտանիքին պատկանող “Մուլտի Ագրո”–ի դեմ. 168 ժամ

 “168 ժամը” գրում է, որ Գյուղատնտեսության նախարարությունը դատական հայցերի շքերթ է սկսել գյուղատնտեսությամբ զբաղվողների դեմ։ Նախարարության թիրախում են հայտնվել թե ցորենի սերմացուի հետ կապված պարտքեր ունեցող, և թե անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերները։ “Այս տարվա հունվարի 20-ին նախարարությունը գումարի բռնագանձման հայցապահանջ է ներկայացրել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող “Մուլտի Ագրո” Գիտաարտադրական կենտրոն ՍՊ ընկերության դեմ։ […]

“Կուտակայինը” կհետաձգե՞ն. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ իրենք երեկ տեղեկություն ստացան, որ քննարկվում է այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտած կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը գոնե մեկ տարով հետաձգելու տարբերակը։ “Մեր աղբյուրները հայտնում են, որ չնայած դրանք ընդամենը քննարկումներ են եւ վերջնական որոշում առայժմ չկա, այդուհանդերձ քննարկումները գնալով ավելի են լրջանում, ինչը պայմանավորված է […]

Ուկրաինան Հայաստանի համար կդառնա “երրորդ երկիր”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իրենց թղթակցի հետ զրույցում հրաժարվել է գնահատական տալ, թե ինչպիսի ազդեցություն կունենա Ուկրաինայի՝ ՄՄ-ին անդամակցելուց վերջնականապես հրաժարվելը այդ միության տնտեսական վիճակի վրա։ “”Պետք է նշենք, որ տվյալ դեպքում ոչ թե պետք է քննարկել Ուկրաինայի անդամակցության–չանդամակցության խնդիրը, այլ այն. որ եթե Ուկրաինայում քաղաքական ու տնտեսական վիճակը […]

Առեղծվածային “քցում”. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ իրենց հայտնի է դարձել, որ ԱԱԾ տնօրենի նախ­կին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի հովանավորությամբ նրա եղբայրը` Ռոբերտ Հարությունյանը, “քցել” է սփյուռքահայ ներդ­րող Էդմոն Խուդյանին: “Խուդյանի հսկայական ներդրումների ար­դյունքում Մաշտոցի 33 հասցե­ում կառուցված 1.5 միլիոն դոլար արժողությամբ 5-հարկանի շեն­քը ներկայումս պատկանում է հենց Ռոմիկ Հարությունյաի եղ­բորը, եւ ոչ ոք մինչ օրս չի կարո­ղացել պարզել, […]

Ինչ հարստության տեր է գեներալ Մանվել Գրիգորյանը. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ գեներալ Մանվել Գրիգորյանը ծանրակշիռ կարողության տեր է։ Համենայնդեպս, այդպես է երեւում 2012թ, խորհրդարանական ընտրություններին ԿԸՀ եւ դրանից հետո Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի եւ եկամտի հայտարարագրերում։ “Այդ փաստաթղթերի համաձայն՝ գեներալն ունի մոտ 11 հա հողատարածք Արմավիրի բերրի հողերում եւ 17 հա էլ՝ արտադրական եւ հասարակական նշանակության հողատարածք։ Մ. Գրիգորյանը հայտարարագրել […]

“Դուրս է գալիս, որ իմ միակ թերությունը վարչապետի սանիկ լինել է”. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախօրեին, քննադատելով ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանին, հայտարարել էր, թե նրա հարազատներն ու բարեկամները Հայաստանում տարբեր պաշտոններ են զբաղեցնում։ “Այս համատեքստում Հ. Բագրատյանը նաև շեշտել էր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի անունը, ով վարչապետի սանիկն է։  Երեկ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ֆինանսների նախարարը նշեց, թե Հայաստանը փոքր երկիր […]

Ղրիմում սպանված հայ գործարարին չեն կարողանում հուղարկավորել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում իր տան մուտքի մոտ դանակի 6 ու հրազենի 3 հարվածից սպանված 47-ամյա գործարար Ստեպան Ճորոխյանի հարազատները հայտնվել են անօգնական վիճակում։ “”Ժողովուրդ”-ի հետ զրույցում Ղրիմի հայ համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանն ասաց, որ գործարարի հարազատները դիմել են հայ համայնքին՝ դագաղ գնելու համար գումար հատկացնելու խնդրանքով սակայն համայնքի սանիկների […]

Հայաստանը կանցնի վարչապետական կառավարման. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ վերջապես հաստատվեց այն, ինչի մասին տեւական ժամանակ է խոսում էին նախագահական կուլիսներում: “Սերժ Սարգսյանը որոշել է երկիրը տանել վարչապետական կառավարման։ Արդեն իսկ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, “ՉԻ” հավաստի աղբյուրների փոխանցմամբ, քննարկում է վարչապետական կառավարման համակարգը հանրաքվեի դնելու հարցը։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մի քանի անդամի՝ Դավիթ Հարությունյանի, գլխավոր դատախազ Գեւորգ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի