15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ո՞ւմ խորհրդի կարիքն ունի Գագիկ Խաչատրյանը. Ժամանակ

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը դիմել է կառավարություն՝ խնդրելով իր համար խորհրդականի նոր հաստիք բացել։ Թե ում խորհրդի կարիքն ունի ՊԵԿ նախագահը, դեռ հայտնի չէ։ Կառավարությանը ներկայացրած նախագծում ՊԵԿ նախագահը նոր խորհրդականի անհրաժեշտությունը հիմնավորել է հետեւյալ կերպ՝ ՛՛Մաքսային միության անդամակցության հետ կապված աշխատանքների տեղայնացման եւ համակարգման համար՛՛ անհրաժեշտ է ավելացնել ԿԱ ՊԵԿ նախագահի խորհրդականի լրացուցիչ պաշտոնների […]

Քոչարյան-Պուտին հանդիպումից է կախված Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը. Հրապարակ

”Հրապարակի”’ տեղեկություններով` Ռոբերտ Քոչարյանը ոչ թե այսօր-վաղն է մեկնելու Մոսկվա` մասնակցելու ”Սիստեմայի” տնօրենների խորհրդի նիստին, որի անդամ է, այլ արդեն մեկ շաբաթ է, այնտեղ է և փորձում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ` մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու, մասնավորապես հասկանալու համար՝ դեռ իրենից ակնկալո՞ւմ են, որ ”զանգվածներ” հանի փողոց, թե՞ ոչ: Ըստ որոշ տեղեկությունների` […]

Հայաստանի վրա ճնշումը Մոսկվայից է. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, գնահատելով արեւմտյան պետությունների եւ Իրանի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող որոշակի ջերմացումը, ասել է, որ Իրանի հետ Արեւմուտքի հարաբերությունների բարելավման դեպքում Հայաստանը կարող է մեծացնել Իրանի հետ հարաբերությունների պոտենցիալը: “Ըստ Կիրակոսյանի` հայ-իրանական հարաբերությունների սերտացումը կարող է խթանել նաեւ ԻԻՀ նախագահ […]

“Գագիկ Ծառուկյան” հիմնադրամում շարունակ “մարդ չկա”. Իրատես de facto

“Իրատես de facto-ն” գրում է, որ ՀՀ-ում գործող խոշոր հիմնադրամների գործունեության մասին պատրաստվող հոդվածի համար իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ էին ցանկանում ստանալ “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամից, որը իրենց այդպես էլ չհաջողվեց: “Շարունակ զանգում էինք հիմնադրամ` տեղեկատվություն ստանալու համար, բայց մեզ շարունակ պատասխանում էր քարտուղարուհին, ով անընդհատ նշում էր, թե հիմնադրամում “մարդ չկա”: Մասնավորապես […]

Դատավորը մեկ տարվա ընթացքում 20 մլն դրամ է կուտակել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում հետաքրքիր դրվագներ կան։  “Տիկին Պետրոսյանը, ով 2009թ-ից զբաղեցնում է դատավորի պաշտոնը, 2012թ. տարեվերջին հայտարարագրել է 20 մլն ՀՀ դրամ, ու սա այն դեպքում, երբ տարեսկզբին նրա հաշվին ոչ մի դրամ չի […]

Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո էլեկտրաէներգիայի թանկացումներ են սպասվում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ: “Այս մասին “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ սեփական հետաքննության արդյունքում։ Ներկայումս Որոտանի ՀԷԿ-ն իր արտադրած էլեկտրաէներգիան վաճառում է 8.2 դրամ/կվտժ սակագնով։ Սակայն, ինչպես նշված է 2014թ. հունվարի 29-ին ՀՀ կառավարության և ամերիկյան “Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ” ընկերության միջև ստորագրված պայմանագրի հավելվածում, 2015թ. հուլիսից նախատեսվում է սակագնի […]

Հայ դերասանը գինեսի ռեկորդ է սահմանել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ Երևանի Կրկեսի դերասան, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ Մուշեղ Խաչատրյանը գինեսի ռեկորդ է սահմանել` վարելով ամենաբարձր միակնանի հեծանիվ: “Այժմ նա պատրաստվում է երկրորդ ռեկորդին։ “Սերտիֆիկատը մի քանի օր առաջ եմ ստացել, իրենց պաշտոնական կայքում էլ կա։ Հեծանիվը ես ու հայրս ենք սարքել”,– “Հժ”-ին պատմել է Խաչատրյանը։  Այժմ նա փորձում […]

Վարչապետը հավաքում է նախարարներին՝ անցնող օրը քննարկելու. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ վերջին շրջանում վարչապետ Տիգրան Սարգսյանը “օպերատիվ” աշխատանքով է զբաղված։ “”ՉԻ” աղբյուրների փոխանցմամբ՝  Տիգրան Սարգսյանը յուրաքանչյուր օրվա վերջում հավաքում է նախարարներին և նրանց հետ քննարկում անցնող օրը և դրա ընթացքում կատարվող իրադարձությունները։ Թե ինչ արդյունավետություն կարող է ունենալ վարչապետ-նախարարներ հավաքը՝ դեռևս պարզ չէ”,- գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա […]

Նախկին նախարարի որդին Երեւանում ռեստորան է բացել. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ պարզվում է, որ ԱԺ-ում բոլորն են սիրում բիզնեսով զբաղվել, մանավանդ` երիտասարդները: “”Յանգ-բիզնեսմեն” է Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը` ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի որդին: Օպերայի հարեւանությամբ օրերս նա բացել է “Լուբրանո” ռեստորանային համալիրը` ռոմանտիկ երեկոներ,  եվրոպական ճաշատեսակներ, իսպանական ու ֆրանսիական երաժշտություն` ոչ “ազգային” մենյուով: Ի դեպ, խոսակցություններ կային, որ Լոքյան կրտսերը […]

Ինչու է վիճաբանել Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին. նոր մանրամասներ. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ իրենց նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 8-ին Գորիսի Անկախության փողոցի ռեստորաններից մեկում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու` Էյներ Խաչատրյանի եւ Հրայր անունով քաղաքացու միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ քաշքշուքի դեպքից: “Մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին՝ Էյներ Խաչատրյանը, իր ընկերոջ եւ ընկերոջ ընկերուհու հետ գնացել են ռեստորան մարտի 8-ը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի