12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ինչու է վիճաբանել Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին. նոր մանրամասներ. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ իրենց նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 8-ին Գորիսի Անկախության փողոցի ռեստորաններից մեկում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու` Էյներ Խաչատրյանի եւ Հրայր անունով քաղաքացու միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ քաշքշուքի դեպքից:

“Մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին՝ Էյներ Խաչատրյանը, իր ընկերոջ եւ ընկերոջ ընկերուհու հետ գնացել են ռեստորան մարտի 8-ը նշելու: Այդ նույն ժամանակ ռեստորանում են եղել նաեւ Սուրիկ Խաչատրյանի այլ բարեկամներ, ովքեր նշելուց են եղել Ս. Խաչատրյանի քրոջ թոռան ծնունդը: Վիճաբանության պատճառը, ըստ տեղեկությունների, եղել է այն, որ Էյներ Խաչատրյանի ընկերը ժամանակին “աչք է ունեցել” Խաչատրյանի քրոջ թոռան վրա: Երբ նրանք հանդիպել են, ինչ-որ խոսակցություն է սկսվել, որը քրոջ թոռան ընկերներից մեկի՝ Հայկի հետ վերաճել է լեզվակռվի, ապա վիճաբանության: Սակայն բանը ծեծկռտուքի չի հասել”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ