02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Գագիկ Ծառուկյան” հիմնադրամում շարունակ “մարդ չկա”. Իրատես de facto

“Իրատես de facto-ն” գրում է, որ ՀՀ-ում գործող խոշոր հիմնադրամների գործունեության մասին պատրաստվող հոդվածի համար իրենց հուզող մի շարք հարցերի պատասխաններ էին ցանկանում ստանալ “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամից, որը իրենց այդպես էլ չհաջողվեց:

“Շարունակ զանգում էինք հիմնադրամ` տեղեկատվություն ստանալու համար, բայց մեզ շարունակ պատասխանում էր քարտուղարուհին, ով անընդհատ նշում էր, թե հիմնադրամում “մարդ չկա”:

Մասնավորապես նա մեր խնդրանքին, թե ինչպես կարող ենք տեղեկատվություն ստանալ հիմնադրամի գործունեության վերաբերող` մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ, ասաց, թե կճշտի ղեկավարության հետ եւ մեզ պատասխան կտա, բայց այդպես էլ պատասխան չստացանք:

Դիմեցինք նաեւ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանին՝ խնդրելով օգնել կապ հաստատել “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Պարոն Ուրիխանյանը, սակայն, հրաժարվեց՝ ասելով, որ դա իր “կոմպետենցիայի” սահմաններում չէ”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ