01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստանի վրա ճնշումը Մոսկվայից է. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, գնահատելով արեւմտյան պետությունների եւ Իրանի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող որոշակի ջերմացումը, ասել է, որ Իրանի հետ Արեւմուտքի հարաբերությունների բարելավման դեպքում Հայաստանը կարող է մեծացնել Իրանի հետ հարաբերությունների պոտենցիալը:

“Ըստ Կիրակոսյանի` հայ-իրանական հարաբերությունների սերտացումը կարող է խթանել նաեւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանիի առաջիկա այցը Հայաստան, եւ անկախ Արեւմուտք-Իրան հարաբերություններից` հարեւան Իրանը, միեւնույն է, կշարունակի զգալ Հայաստանի կարիքը:

“Այստեղ հետաքրքրականն այն է, որ այլեւս հայ-իրանական հարաբերությունների սերտացման հարցում խոչընդոտը ոչ թե Վաշինգտոնն է, այլ Մոսկվան: Այսինքն` մինչեւ ժնեւյան բանակցությունները, Հայաստանի դիվանագիտության մարտահրավերն Իրանի հարցով ամերիկացիներին չհիասթափեցնելն էր, բայց հիմա, երբ Միացյալ Նահանգներն ուղիղ կապ է հաստատել Իրանի հետ, Հայաստանի վրա ճնշումը Մոսկվայից է”,- նշել է քաղաքագետը”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ