16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Դատավորը մեկ տարվա ընթացքում 20 մլն դրամ է կուտակել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում հետաքրքիր դրվագներ կան։ 

“Տիկին Պետրոսյանը, ով 2009թ-ից զբաղեցնում է դատավորի պաշտոնը, 2012թ. տարեվերջին հայտարարագրել է 20 մլն ՀՀ դրամ, ու սա այն դեպքում, երբ տարեսկզբին նրա հաշվին ոչ մի դրամ չի եղել։
Թե որտեղից մեկ տարվա ընթացքում 20 մլն դրամը, դատավորը չի մանրամասնել, չնայած՝ նրա եկամուտներից պարզվում է, որ նա տարեկան 14 մլն 154 դրամ եկամուտ ունի, որով և պետք է ապրի, և խնայողություններ անի։ 
Նշենք նաև, որ դատավորը հայտարարագրել է 7.8 մլն դրամ արժողության Ռենո մակնիշի ավտոմեքենա”,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ