12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո էլեկտրաէներգիայի թանկացումներ են սպասվում. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ:

“Այս մասին “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ սեփական հետաքննության արդյունքում։
Ներկայումս Որոտանի ՀԷԿ-ն իր արտադրած էլեկտրաէներգիան վաճառում է 8.2 դրամ/կվտժ սակագնով։ Սակայն, ինչպես նշված է 2014թ. հունվարի 29-ին ՀՀ կառավարության և ամերիկյան “Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ” ընկերության միջև ստորագրված պայմանագրի հավելվածում, 2015թ. հուլիսից նախատեսվում է սակագնի փոփոխություն. 1 կվտ/ժամ էլ. էներգիան ներկայիս 8 դրամի փոխարեն կվաճառվի 15, 5 դրամ, իսկ 2018-ից՝ 16.4 դրամ։

Ակնհայտ է, որ սա էլ իր հերթին կբերի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների լրացուցիչ բարձրացման։ Ընդ որում, այս անգամ սակագնի բարձրացումը տեղի կունենա կտրուկ, քանի որ էլեկտրաէներգիայի գինը բարձրացնում է այն ՀԷԿ-ը, որը մինչ այդ համարվում էր ամենաէժան արտադրողը”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ