12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

40 հատ “պոլի փայտ” ԱԱԽ-ին. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանության”, Ազգային անվտանգության խորհուրդը նախատեսել է 2014 թվականի ընթացքում բյուջեի հաշվին ի թիվս այլ պարագաների  ձեռք բերել նաեւ 40 հատ “պոլի փայտ”։ Արթուր Բաղդասարյանին կարելի է հասկանալ։ Ճիշտ է, անվտանգության խորհրդում “ոտից գլուխ” 40 աշխատող չկա, բայց լվանալու բան այդ կառույցում շատ կա, ուստի 40 հատ “պոլի փայտը” կարող է նույնիսկ քչություն անել։ […]

Ի՞նչու շրջանցեցին Քոչարյանին. Հայկական ժամանակ

Ըստ “Հրապարակ”-ի, մարտի 1-ին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը խոստանում էր լինել աննախադեպ եւ եղավ աննախադեպ։ Սա թերեւս առաջին մարտիմեկյան հանրահավաքն էր, որտեղ վեց տարի առաջ տեղի ունեցած սպանդի պատասխանատուների մասին խոսակցությունը լղոզվեց։  Ռոբերտ Քոչարյանի անունը, օրինակ, հանրահավաքում ոչ մի անգամ չհնչեց։ Վերջին շրջանում Հայ ազգային կոնգրեսում չափազանց զգուշավոր են դարձել Ռոբերտ Քոչարյանի […]

Ծառուկյանը ոչնչացնում է. Ժողովուրդ

Թեեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներով փորձում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բերել քաղաքական դաշտ, այնուամենայնիվ, Ծառուկյանը դեռ շարունակում է զբաղվել իր սիրած աշխատանքով։  “Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Բելառուսում։ Գնացել է որսի։ Թերեւս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է նա ոչնչացնում կենդանիներին։ Մանրամասները թերթի ասյօրվա […]

Ինչ կտան տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանին. 168 ժամ

“Ուկրաինան Ռուսաստանից դեպի եվրոպական շուկա գազի արտահանման տրանզիտն է, և, բնական է, որ “Գազպրոմն” առաջին հերթին հայտնվեց հարվածի տակ։ Առաջիկա օրերին ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը կշարունակվի։ Սրանք շատ լուրջ խնդիրներ են և լուրջ հետևանք կթողնեն ռուսական տնտեսության վրա”,– “168 ժամ”-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետհամալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան, Եվրոպական […]

Համաշխարհային առաջնորդներն ապօրինաբար ընտրված պետություների ղեկավարներին չեն շնորհավորում.Առավոտ

Անշուշտ, ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցները բավականին  հետաքրքիր են եւ արժանի ուշադրության, սակայն հարկ է նշել, որ գոյույթուն ունեն ավելի իրավասու միջազգային կազմակերպություններ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության եւ տարածքային հակամարտությունների կարգավորման հարցերով: “Առավոտ”-ի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Հայաստանում եւ Լեռնային […]

Հայաստանում անչափահաս աղջիկներն են ծխում.Առավոտ

Հայաստանում, եթե 1900-ական թվականների սկզբին կանանց` հրապարակայնորեն ծխելը ամոթ էր, ապա կարճ ժամանակ անց այն դարձավ նորաձեւ: Այսօր Հայաստանում ծխախոտի հանդեպ “թուլություն” ունեն ոչ միայն հասուն տարիքի կանայք, այլեւ անչափահաս աղջիկներ: Այս մասին “Առավոտ”-ի հետ զրույցում ասել է  ուռուցքաբան, ընդհանուր եւ կրծքային վիրաբույժ Արմեն Քոչարյանը: “15-20 տարեկանից բարձր կանանց մոտ 80 տոկոս դեպքում օգտագործում են […]

Ոսկու Վաղարշը սկսել է. Ժողովուրդ

Ըստ “ժողովուրդ”-ի՝ Երեւանի ոսկու շուկայի սեփականա­տեր Վաղարշ Աբրահամյանն օրեր առաջ անձամբ շրջելով ոսկերիչների աշխատասենյակներով, բոլորից պա­հանջել է վճարել տաղավարների ավե­լացված վարձերը՝ պատճառաբանելով, որ ընկերության հարկային պարտավորությունները բարձրացել են եւ այլ ելք չկա: Նախկինում սա նրա փոխարեն անում էին իր աշխատակիցները, որոնց սկսել են շուկայում չենթարկվել: Դրա համար Վաղարշն անձամբ է գործի ան­ցել: Թեեւ մինչ այդ […]

Հայաստանի ներքին պարտքը կրճատվել է.168 ժամ

Հայաստանի Հանրապետության պետական պարտքն այս տարվա հունվարի վերջին կազմել է 4 միլիարդ 590.7 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկացնում է  “168 ժամը”՝ հղում կատարելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը։  Պետական պարտքը հունվարի ընթացքում աճել է 2.2 միլիոն դոլարով։ Այդ թվում արտաքին պարտքն աճել է 5.6 միլիոն դոլարով եւ կազմել 3 միլիարդ 909.4 միլիոն դոլար։ Իսկ ներքին պարտքը […]

Սերժ Սարգսյանին չեն հրավիրել. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, մարտի 4-ին Արարատյան թեմի առաջնորդարանում տեղի կունենա “Աուդիոբուք” կայքի բացումը, որն աշխար­հում ամենամեծ աուդիոդարանն է  լինելու՝ աստվածաշնչյան, Նարեկացու, բոլոր հայ, ինչպես նաեւ ար­տասահմանյան աշխարհահռչակ հեղինակնե­րի ամբողջական “ներգրավմամբ”: “Ամբող­ջական” է  լինելու նաեւ կայքի բացմանը մաս­նակցող հյուրերի ներկայությունը: Ու եթե Գագիկ Ծառուկյանը հարկ համարի իր այլընտ­րանքային ներկայությամբ “պատվել” այդ ինտելեկտուալ միջոցառումը, ապա նույն հարկի տակ […]

Ծառուկյանին հասկացրել են. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, այսօր կայանալիք հանրահավաքին “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը հերթական անգամ կապացուցի, որ ինքը երբեք չի կարող ընդդիմադիր, ժողովրդի կողքին կանգնած քաղաքական ուժ լինել։ Բանն այն է, որ ԲՀԿ-ն որոշել է անկախ հրավերի բացակայությունից  մասնակցել Հայ  ազգային կոնգրեսի կողմից այսօր հրավիրված հանրահավաքին, քանի որ “իրենք այնտեղ են, որտեղ կա ժողովուրդ”: Բայց այս անգամ իրենք կլինեն այնտեղ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի