14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

14 համայնքից` 4 համայնք. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, տարածքային կառավարման նախարարությունն այս տարում կիրականացնի համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր՝ համաձայն 2011 թ. մշակված “Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման” հայեցակարգի։

 Ծրագիրը կսկսվի Ծաղկաձոր, Զերմուկ, Դիլիջան եւ Տաթեւ համայնքներից։ Այս համայնքներից եւ հարեւան 14 գյուղերից կձեւավորվեն 4 խոշոր համայնք։

Եթե երեք տուրիստական կենտրոններն իրենք կդառնան համայնքային կենտրոններ, ապա Տաթեւ համայնքի դեպքում կենտրոնը կլինի Շինուհայր գյուղը։

 Պիլոտային եւ հետագա խոշորացումը կիրականացվի միայն հանրաքվեի արդյունքում բնակչության դրական գնահատականին արժանանալուց հետո։ Առայժմ, սակայն, որոշված չեն, թե վերը նշված համայնքներում երբ են տեղի ունենալու հանրաքվեները։ 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ