20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նաիրա Կարապետյանը բիժու գնելիս ցույց է տվել պատգամավորի մանդատը. Հրապարակ

“Հրապարակը” թերթը գրում է.

Վերջերս արտառոց միջադեպ է տեղի ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի եւ “Դալմա մոլի” մենեջերներից մեկի միջեւ: Նաիրա Կարապետյանը մեկնելիս է եղել Բրյուսել՝ ԵԽԽՎ ԵԺԿ հերթական նիստին մասնակցելու, թռիչքից առաջ մտել է “Դալմա մոլ”: Սրահներից մեկից, որի ցուցափեղկին 60 տոկոս զեղչի մասին հայտարարություն է եղել, նա ցանկացել է զարդ գնել, սակայն, մոտենալով դրամարկղին, պարզել է, որ տվյալ զարդի գինն իրականում զեղչված չէ:

Պատգամավորն աղմուկ է բարձրացրել, պահանջել է կանչել մենեջերին, որը, սակայն, կոշտ է պատասխանել Նաիրա Կարապետյանին: Միայն այն բանից հետո, երբ հմայիչ պատգամավորը հանել է վկայականը, “Դալմայի” աշխատողները փոխել են տոնը եւ շարք կանգնել նրա առաջ:

Նաիրա Կարապետյանին խնդրեցինք մեկնաբանել այս լուրը: Նա ասաց, որ ոչ թե բիժուտերիա գնելու համար էր մտել “Դալմա”, այլ մի ուսանող աղջկա բողոքի հետքերով. “Ինձ մի աղջիկ դիմել էր, ասել էր, որ բարեխիղճ չի գործում զեղչերի համակարգը: Ստենդի վրա գրված է, որ զեղչվում է ողջ ապրանքատեսակը, սակայն հաճախորդը միայն կասսայում է հասկանում, թե ինչ գին են իրենից ուզելու”:

Փաստորեն, Բրյուսել մեկնելուց առաջ բարեխիղճ պատգամավորը որոշել է սեփական հետաքննությունն անցկացնել բիժուտերիայի խանութում, սակայն, ըստ նրա, իր եւ մենեջերի միջեւ ոչ թե վիճաբանություն է եղել, այլ ընդամենը առաջարկություն իր կողմից՝ գնորդներին չխաբել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ