23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Նախկին նախարարի որդին Երեւանում ռեստորան է բացել. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ պարզվում է, որ ԱԺ-ում բոլորն են սիրում բիզնեսով զբաղվել, մանավանդ` երիտասարդները: “”Յանգ-բիզնեսմեն” է Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը` ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի որդին: Օպերայի հարեւանությամբ օրերս նա բացել է “Լուբրանո” ռեստորանային համալիրը` ռոմանտիկ երեկոներ,  եվրոպական ճաշատեսակներ, իսպանական ու ֆրանսիական երաժշտություն` ոչ “ազգային” մենյուով: Ի դեպ, խոսակցություններ կային, որ Լոքյան կրտսերը […]

Ինչու է վիճաբանել Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին. նոր մանրամասներ. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ իրենց նոր մանրամասներ են հայտնի դարձել մարտի 8-ին Գորիսի Անկախության փողոցի ռեստորաններից մեկում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու` Էյներ Խաչատրյանի եւ Հրայր անունով քաղաքացու միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ քաշքշուքի դեպքից: “Մեր տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին՝ Էյներ Խաչատրյանը, իր ընկերոջ եւ ընկերոջ ընկերուհու հետ գնացել են ռեստորան մարտի 8-ը […]

ԲՀԿ-ում “ինվենտարիզացիա” է իրականացվում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ չնայած ԲՀԿ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը պնդել էր, որ  մտադիր չէ մանդատը վայր դնել, այնուհանդերձ,  թերթի տեղեկություններով, Ծառուկյանը  կանչել է համամասնական ցուցակի այն ներկայացուցչին, ով հաջորդն է ցուցակում, ու առաջարկել հրաժարականի դիմում գրել: “Վերջինս, ըստ մեր աղբյուրների, ինչ-որ պահի հրաժարվել է, այնուհանդերձ, գրել է դիմումը: Ըստ մեր աղբյուրների` ԲՀԿ-ում համամասնական ցուցակի եւ […]

Մամիկոն Խոջոյանը չի ճանաչում իր ընտանիքին.168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. Տավուշի Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նախօրեին Հայաստան վերադարձված Մամիկոն Խոջոյանն իրեն թույլ է զգում.”Անալիզները նորմալ են եղել, այս պահին ինքն իրեն թույլ է զգում, բայց նորմալ է վիճակը”,-ասաց նա: Կ. Չոբանյանի փոխանցմամբ՝ Մամիկոն Ճոբանյանը դեռևս ոչ ոքի չի հիշում.”Այս պահին էլ այդպես […]

Նույնիսկ հիվանդ հայերին են հետ ուղարկում. Ժամանակ

“Ժամանակ”-ի տեղեկություններով, անօրինական հայ միգրանտների կացությունը դժվարացել է ոչ միայն Ռուսաստանում, այլ Բելգիայում: Այստեղ եւս շատերը ստիպված են լինում հետ վերադառնալ հայրենիք, վերջին մեկ ամսում խստացել է նրանց այնտեղ բնակվելու հարցը: Տարբերությունը, սակայն, այն է, որ երկիր նորից մուտք գործելու արգելք` ժամանակային առումով չի դրվում:  Թերթի հետ զրույցում Բելգիայում բնակվող Արմեն Ալաջանյանն ասաց, որ մարտի […]

Ամերիկան Արցախին չի հատկացրել. Հայոց աշխարհ

   Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը մարտի 4-ին հրապարակել է 2015թ. ֆինանսական տարվա արտաքին հատկացումների նախագիծը, որով առաջարկվում է եկող տարի 20 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի տնտեսական աջակցություն հատկացնել Հայաստանին: Այս մասին գրում է “Հայոց աշխարհ”-ը:2015թ. Հայաստանի ընդհանուր հատկացումը կկազմի 24 միլիոն 700 հազար դոլար:     Ըստ զեկույցի` Միացյալ Նահանգները 1 միլիոն 700 հազար դոլար կհատկացնի […]

Թևոսիկի եղբոր սպանության մեջ մեղադրվող՝ Իսոյի պաշտպանը կբողոքարկի.168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպվելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպանը մարտի 3-ին է ստացել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և պատրաստվում է այն բողոքարկել վճռաբեկ դատարան: Իսրայել Սարգսյանի պաշտպան Գայանե Գալոյանը վերաքննիչ դատարան էր բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Ի. Սարգսյանը կալանավորվել էր, սակայն նրա բողոքը […]

Նաիրա Կարապետյանը բիժու գնելիս ցույց է տվել պատգամավորի մանդատը. Հրապարակ

“Հրապարակը” թերթը գրում է. Վերջերս արտառոց միջադեպ է տեղի ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի եւ “Դալմա մոլի” մենեջերներից մեկի միջեւ: Նաիրա Կարապետյանը մեկնելիս է եղել Բրյուսել՝ ԵԽԽՎ ԵԺԿ հերթական նիստին մասնակցելու, թռիչքից առաջ մտել է “Դալմա մոլ”: Սրահներից մեկից, որի ցուցափեղկին 60 տոկոս զեղչի մասին հայտարարություն է եղել, նա ցանկացել է զարդ գնել, սակայն, մոտենալով […]

“Գազպրոմ-Արմենիա”-ում հաբռգած են. Ժողովուրդ

ՀՀ Արարատի մարզի “Ալիշան” պահածոների գործարանը գրեթե մեկ ամիս է ինչ դադարեցված գազամատակարարման պատճառով չի աշխատում:  Ըստ “Ժողովուրդ”-ի, գործարանի տնօրեն Սերժիկ Մովսեսյանը հայտնվել անորոշ վիճակում: Այսքան երկար ժամանակ չաշխատելու պատճառով գործարանը մեծ վնասներ է կրում. “Ու դեռ հայտնի չէ, թե մինչեւ երբ է սա շարունակվելու: Հավատացեք, որ օրական 150-200 հազար դրամի չափ վնաս ենք կրում: […]

Ինչպիսին է Իվանիշվիլին. հարց վարչապետին. Հրապարակ

Իվանիշվիլու հետ Դուք մոտիկից շփվել եք “Յանս” ակումբում, իսկապե՞ս նա նման է Գագիկ Ծառուկյանին, ինչպես գտնում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը “Հրապարակ”-ը փորձեց պարզել ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանից։ “Կարեւորն այն է, թե այդ հայտարարությունն անողի աչքերով նա ինչպիսին է, մնացածն անէական է”,– ասաց Տիգրան Սարգսյանը: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված