22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ծառուկյանը պահանջել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չմասնակցի հանդիպմանը. Ժամանակ

“ժամանակ” թերթը գրում է.

Երեկ ԲՀԿ կոնսոլիդացիայիշրջանակներում կայացավ երկրորդ՝ ԲՀԿ-ՀԱԿ “շատ ստացված” հանդիպումը, որը, սակայն, որոշակիորեն տարբերվում էր ԲՀԿ-ՀՅԴ և առաջիկայում սպասվող ԲՀԿ-“Ժառանգություն” հանդիպումից:

Խոսքը հանդիպմանը մասնակից առաջին դեմքերի ֆորմատի մասին է: Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն այդ հանդիպմանը գնացել էր առաջին դեմքի՝ Հրանտ Մարգարյանի մակարդակով։ Նույնը սպասվում է նաեւ  “Ժառանգության” դեպքում. հանդիպմանը կգնա անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Իսկ ՀԱԿ դեպքում, “Ժամանակ”-ի տեղեկություններով, բացառությունն արվել է հենց Գագիկ Ծառուկյանի պահանջով։ ՀԱԿ-ի հետ հանդիպումը եւս նախատեսված էր առաջին դեմքերով, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի չներկայանալու պահանջը դրել է  հենց Գագիկ Ծառուկյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ