23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Կձեւավորվի՞ նոր Հանրային խորհուրդ. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, մի քանի ամսից, ավելի կոնկրետ՝ հունիսին լրանում է Վազգեն Մանուկյանի ղեկավարած Հանրային խորհրդի լիազորությունների ժամկետը: Կձեւավորվի՞ նոր Հանրային խորհուրդ, թե՞ ոչ՝ դեռեւս հայտնի չէ: Ամեն դեպքում, նոր Հանրային խորհուրդ ձեւավորելու մասին օրենքի նախագիծը պատրաստ է: Այս՝ երկրորդ Հանրային խորհրդի ձեւավորումը կկարգավորվի արդեն օրենքով: Վազգեն Մանուկյանը  թերթի հետ զրույցում ասել է, որ Սերժ Սարգսյանի […]

Չարաշահումնե՞ր Դիլիջանի բժշկական կենտրոնում. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը գրում է, որ ըստ Դիլիջանում պտտվող լուրերի, “Դիլիջան” բժշկական կենտրոնում ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերել: Թերթը հիշեցնում է, որ բոլորվին վերջերս կենտրոնի տնօրեն է ընտրվել “Էրեբունի” բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արթուր Ռոստոմյանը`  չնչին միավորներով առաջ անցնելով նախկին տնօրեն Սիլվա Պետրոսյանից: Վերջինիս հետ թերթի թղթակիցը չկարողացավ խոսել: Նրա հեռախոսը անջատված է: Արթուր Պետրոսյանն էլ ասաց, […]

Կվառեն Երեւանը. Հայոց աշխարհ

 Եթե կառավարությունը մոտ ապագայում լուծում չտա Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) նախկին բնակիչների բնակարանների խնդրին, նրանք սպառնում են դիմել ծայրահեղ քայլերի։ “Թող հլը չհամարձակվեն կարճ ժամանակում մեր տները վերադարձնեն, կվառենք Երեւանը։ Բաժանվելու ենք խմբերի, որ բենզինի շշերով շենքերը վառենք”,- սպառնացել է տարածքի նախկին բնակիչ Գայանե Բալագյոզյանը: Թեմային անդրադարձել է “Հայոց աշխարհ”-ը:

Զուրաբյանին մաքուր օդի էր հանել. Իրավունք

Բացի այն, որ ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը հանդիպում են գրասենյակներում ու մաիսնական օրակարգեր են ձեւավորում, հիմա էլ անցել են որ ֆորմալ երկխոսության: “Իրավունք”-ը նկատել է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին մաքուր օդի էր հանել`անտեսելով տեղացող մեղմ անձրեւը: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ոտքերով ծեծել են. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ մարտի 12-ին լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել Մալաթիա վարչական շրջանում։ Պոլիկլինիկայի տարածքում բնակվող մարդիկ թերթին պատմեցին, որ “Ինգո-Արմենիա” ապահովագրական ընկերության անունով մի ավտոմեքենայի միջից, հավանաբար աշխատակիցներ, իջել են մեքենայից եւ սկսել են մի քաղաքացու հետ զրուցել, իսկ ավելի ուշ զրույցը վերածվել է ծեծի։  “Ինգո-Արմենիա”-ի աշխատակիցները բռունցքներով եւ ոտքերով հարվածներ են հասցրել քաղաքացուն։ Մանրամասները […]

Ինչքան են ստանում Ծառուկյանի մոտ. Իրատես de facto

 “Իրատես de facto”-ն փորձել է  “Գագիկ Ծառուկյան” հիմանդրամի մասին տեղեկություններ ստանալ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, խորհրդարանի ամբիոնից “հիմնադրամների” հարցով մշտապես ելույթ ունեցող Վահե Էնֆիաջյանից: Այն հարցին` արդյո՞ք “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամում որոշ աշխատակիցներ ստանում են մեկ միլիոնից ավելի գումար, եւ “կգտնվի՞ մարդ”, որ այդ հարցին կպատասխանի, Վահե Էնֆիաջյանը հակադարձեց. “Ոչ միայն “մարդ կգտնվի”, այլեւ մեծ սիրով Ձեզ […]

100 հազար դրամ պարտքի պատճառով հիվանդ կինը 3 անչափահաս երեխաների հետ կհայտնվի փողոցում.168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. 13 ամյա Ռաֆիկը երկու քույրերի հետ ողջ մանկության ընթացքում ականատես է եղել սարսափելի տեսարանների:Հարբեցող հոր վիճաբանությունները, մոր նկատմամբ ծեծ ու ջարդն այս տղայի հիշողության մեջ դաջվել են՝ որպես անվերջանալի տեսարաններ:Մայրը՝ Նարինե Անտոնյանը աշխատում է իրենց անցյալի մասին չխոսել, բայց երբ պատահաբար նախկին ամուսնուն հիշատակում է ՝ որդին կծկվում է բազմոցի […]

Գրանցվել է բրուցելյոզի դեպք. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Օրեր առաջ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկատվություն ստացվեց, որ ՀՀ-ում “Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում” ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի առանձին բնակիչների տնտեսություններում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելյոզ հիվանդության դեպքեր: ՀՀ ԱՆ-ի կողմից կազմակերպվել է համաճարակաբանական հետազոտություն՝ վերը նշված համայնքի 17 տնտեսություններում: Արձանագրվել է բրուցելյոզով հիվանդ […]

Գերեզմանոցում քարով բազմաթիվ հարվածներ հասցնելուց հետո՝ կտրել է կնոջ պարանոցը. Առավոտ

“Առավոտ” թերթը գրում է. 10-ամյա Ազատուհին և նրա քույրը 13-ամյա Միլենան մոր մահից հետո երկար ժամանակ չէին ուզում դպրոց գնալ, ամաչում  ու մտատանջվում էին՝ ի՞նչ կասեն դասընկերները՝հայրը սպանել է մորը: Փետրվարի 15-ին Արմավիր գյուղի գերեզմանատանը Արթուր Սարխոշյանը քարով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը՝ Արաքսյա Մարտիրոսյանի մարմնի տարբեր հառվածներին և գլխին, հետո շեղբով կտրել պարանոցը, կինը […]

Արթուր Բաղդասարյանը հարված հասցրեց նախահեղափոխական մթնոլորտին. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն” թերթը գրում է. Երեկ ցնցող նորությունը մի քանի ժամով կաթվածահար էր արել Հայաստանի ներքաղաքական կյանքը։ Լուրն այնքան անհավատալի էր, որ շատերը մինչեւ աչքով չէին տեսնում, չէին հավատում։ Բայց փաստը մնում է փաստ. ԱԽՔ եւ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ  Արթուր Բաղդասարյանը Թվիթերում էջ է բացել։ Շատերը դեռ չէին հասցրել ուշքի գալ այս իրադարձությունից, երբ Ա. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված