15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախկին դատավորի անհավանական արկածները. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանն աշխատանքից ազատվելուց հետո, անցյալ տարեվերջին, հեռացավ ԱՄՆ՝ Կալիֆորնիա, որտեղ, պարզվում է, զարմանահրաշ արկածներ է ունեցել:

Գլենդելում նա գտել է “Հայ վետերանների միություն” կոչվող հասարակական կազմակերպությունը, ներկայացել որպես “կռված տղա” եւ փորձել դառնալ այդ կազմակերպության անդամ: Իր հետ նախկին դատավորը բերել է ինչ-ինչ ճանապարհներով ձեռք բերված Ղարաբաղի պատերազմի վետերանի վկայական, ԵԿՄ անդամի վկայական, ինչ-որ պատվոգրեր, որոնք ստացել է անբասիր ծառայության համար, ղարաբաղյան պատերազմին ունեցած մասնակցության այլ “ապացույցներ”:

Միությունում կասկածել են փաստաթղթերի իսկությանը, քանի որ ԱՄՆ-ում քիչ չեն դեպքերը, երբ հայերը, բաքվեցի փախստական կամ Սպիտակի երկրաշարժի զոհ, քաղբանտարկյալ կամ իշխանության հալածյալ ներկայանալով, փորձում են կարգավիճակ կամ փող պոկել:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ