20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

100 հազար դրամ պարտքի պատճառով հիվանդ կինը 3 անչափահաս երեխաների հետ կհայտնվի փողոցում.168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է.

13 ամյա Ռաֆիկը երկու քույրերի հետ ողջ մանկության ընթացքում ականատես է եղել սարսափելի տեսարանների:Հարբեցող հոր վիճաբանությունները, մոր նկատմամբ ծեծ ու ջարդն այս տղայի հիշողության մեջ դաջվել են՝ որպես անվերջանալի տեսարաններ:Մայրը՝ Նարինե Անտոնյանը աշխատում է իրենց անցյալի մասին չխոսել, բայց երբ պատահաբար նախկին ամուսնուն հիշատակում է ՝ որդին կծկվում է բազմոցի մեջև ձեռքերն իրար սեղմելով փորձում է մատների դողը զսպել:

Նարինեն ասում է, որ երեխաների հայրն իրեն 17 տարեկանում փաղցրել է ու սկզբումլավ որոկներով ամուսնու “դեր խաղացել: Սակայն որոշ ժամանակ անց ալկոհոլը “ներխուժել” է ընտանիք որնչացնելով բոլոր արժեքները:

50 հազար դրամ վարձավճարը տալու, երեխաների խնամքը միայնակ կազմակերպելու համար Նարիօնեն աշխատել է օրը 24 ժամ: Ասում է. “Առավոտից մինչև գիշեր մանկական սրճարանում էի աշխատում, հետո էլ մեկ այլ սրճարանում աման էի լվանում:Ճիշտա անջատված աշխատում էի, բայց կամաց-կամաց զգում էի, որ հյուծվում եմ, էլ ի վիճակի չեմ, թուլացել էի շատ:Գերհոգնածությունից վատանում էի, հաճախ շտապօգնություն էին կանչում: Վերջին անգամ շտապօգնությունը տեղափոխեց, հետազոտեցին, ու պարզվեց՝ էլ միգրեն, էլ նևրոզ, էլ հյուծվածություն…..ցավազրկողներով էի ապրում, բայց բժիշկը կտրուկ արգելեց աշխատելը,ասեց ճակատագրական կլինի, մի որոշ ժամանակ հանգիստա պետք”:

Երկու ամիս գործազուրկ Նարինեն տանտիրոջը 100 հազար դրամ է պարտք, ու երեք երեխաների մորը երկու օր ժամանակ է տրվել տունն ազատելու համար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ