15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ինչու սարքեց “հրաշալի քառյակ”. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ իրենց հարցին` ինչպե՞ս է կմեկնաբանի մարտի 1-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած կոչերը, Ծառուկյան-Իվանիշվիլի համեմատությունը,  “Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը պատասխանել է. “ Ինձ համար ծանր է մեկնաբանել Մարտի 1-֊ի հետ կապված ցանկացած հարց, առավել եւս, որ Մարտի 1-ի հիմնական կատարողներին, քաղաքական որոշում ընդունողներից մեկին սրբագրում են հենց այդ օրը. […]

Հանրային հեռուստատեսությունում կրկին կրճատումներ են սկսվել. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, եր երեկ տեղեկացել են, որ Հանրային հեռուստատե­սությունում կրկին կրճատում­ներ են սկսվել: “Մեզ զանգահա­րած անձինք ասում էին, որ 8 հոգի` հին աշխատակիցներ, ինժեներներ, վերջին օրերին ծանուցումներ են ստացել, որտեղ նշված է, որ իրենք երկու ամիս անց առանց աշխատանքի են մնալու: Մենք կապվեցինք Հանրայինի հետ, սակայն այս պարզ հարցին պատասխանելու համար գրավոր հարցապնդում պահանջեցին […]

Սամվել Բաբայանի գտնվելու վայրը դեռ անհայտ է. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ, իսկ հարազատները հրաժարվում են այդ թեմայով որեւէ հարցի պատասխանել։ “Քանի որ այսօր  Սամվել Բաբայանի ծննդյան օրն է, “Ժողովուրդ” օրաթերթը փորձեց նրա հարազատներից ճշտել՝ որտեղ է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը եւ ինչպես են իրենք պատրաստվում շնորհավորել գեներալին։ […]

ՀՀԿ-ում փոփոխություններ են տեղի ունեցել. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ երեկ Արարատի մարզի ՀՀԿ մարզային կառույցը նիստ է անցկացրել։ “Նիստին ներկա է եղել նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից “Ժողովուրդ”-ը հետաքրքրվեց, թե այդ ինչ նիստ է եղել, որ Աժ նախագահն իր ներկայությամբ է պատվել։ Նրա խոսքերով՝ “Հովիկ Աբրահամյանը պետք է ներկա լիներ նիստին, որովհետև ինքն այդ մարզի՝ […]

“Եթե թեկնածությունը չհանի, կմորթենք”. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ “Ժողովուրդ” թերթը գրել էր, որ մարտի 9-ին կայանալիք Կոտայքի մարզի Արտավազ համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ թեկնածուների համախոհների միջև ծեծուջարդ է եղել, և վերջին օրերին գյուղը վախի մեջ է ապրում։ “Քանի որ մամուլում ներկայացվել է Ռեմ Հովհաննիսյանի տեսակետը, մենք զրուցեցինք Աշոտ Մարգարյանի հետ և փորձեցինք ավելի մանրամասն իմանալ միջադեպի մասին։’ “Երբ իմացան ես թեկնածությունս […]

Արեւը կայրի՞ Ծառուկյանի թեւերը. Առավոտ

՛՛Ուրիշի հայտարարություններով գայթակղվելն արդարացված չէ: Կարծում եմ`թե ՀԱԿ-ում, թե ԲՀԿ-ում ծանոթ են Իկարոսի և Դեդալոսի հայտնի առասպելին, երբ Իկարոսը չլսեց իր հայրիկ Դեդալոսին, թռավ  շատ-շատ վերև` դեպի Արև: ՛՛Արևն այրեց նրա թևերը, ու նա ընկավ ցած՛՛, -թերթին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի` Գագիկ  Ծառուկյանի և Բիձինա Իվանիշվիլու միջեւ անցկացրած զուգահեռներին: Մանրամասները` թերթի այսօրվա […]

“Գոնե դու վարչապետի հասցեին մի՛ խոսիր”. Ռոբերտ Նազարյանը` Հրանտ Բագրատյանին. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը իրենց հետ զրույցում հայտարարել է, որ ինքը ՀՀ վարչապետին է առաջարկել գազի կալորիականությունը ստուգելու նպատակով հանձնաժողովի կազմ։ “Թեև այն դեռ չի հաստատվել պաշտոնապես, այնուամենայնիվ Նազարյանը հայտնել է, որ ինքը նպատակահարմար է գտնում հանձնաժողովում ընդգրկել ՀՀ գյուղատնտեսության, էկոնոմիկայի, էներգետիկայի նախարարություններին, Հանրային խորհրդին, Գործարարների միությանը և […]

ՕԵԿ քաղխորհրդի “նիստ-ճաշը”` “Օջախ” ռեստորանում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ նախորդ օրը “Օջախ” ռեստորանային համալիրում, “մտերմիկ միջավայրում”, Սերժ Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՕԵԿ քաղխորհրդի “նիստ-ճաշը”, որի ընթացքում խոսվել է գլոբալ, ներքաղաքական բոլոր հարցերից։ “5 ժամ տևած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը մանրամասն անդրադարձ է կատարել երկրի գլխավոր խնդիրներին, կարևորել դրանք թիմային համատեղ աշխատանքով լուծելու “պահը”, հորդորել, որպես “վստահելի […]

Գնաճը հասել է նաեւ կառավարությանը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ պարզվում է՝ գնաճը հասել է նաև ՀՀ կառավարությանը։ “Եթե նախորդ տարիներին կառավարությունը “Սպասարկում” ՊՈԱԿ-ին տարեկան հատկացնում էր 240-280 մլն դրամ, ապա այս տարի որոշել է ՀՀ պետական բյուջեից հատկացնել ավելի քան 364 մլն դրամ։ Ասել է թե՝ մոտ 1 մլն-ով ավելի, քան նախկինում։ Նշենք, որ “Սպասարկում” ՊՈԱԿ-ը ի թիվս այլ աշխատանքների […]

Վարչապետն ընդդեմ Իշխանի. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, կառավարության առաջիկա նիստի օրակարգում օրենսդրական սկանդալային նախագիծ է ներկայացվել։ Խոսքը “Վերահսկիչ պալատի մասին” ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, որտեղ ՎՊ պաշտոնյաների համար նվաստացուցիչ դրույթներ են առաջարկված։ Օրինակ՝ “ՎՊ պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաեւ եզրահանգումներ՝ ՎՊ կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետեւանքների վերաբերյալ”։ Ըստ նախագծի՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի