ՀՀԿ-ում փոփոխություններ են տեղի ունեցել. Ժողովուրդ
“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ երեկ Արարատի մարզի ՀՀԿ մարզային կառույցը նիստ է անցկացրել։
“Նիստին ներկա է եղել նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից “Ժողովուրդ”-ը հետաքրքրվեց, թե այդ ինչ նիստ է եղել, որ Աժ նախագահն իր ներկայությամբ է պատվել։ Նրա խոսքերով՝ “Հովիկ Աբրահամյանը պետք է ներկա լիներ նիստին, որովհետև ինքն այդ մարզի՝ ՀՀԿ կառույցի անդամ է, այդտեղ է հաշվառված”։
Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ մարզային կուսակցականների շրջանում ինչ-որ փոփոխություններ են տեղի ունեցել”,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։