ՕԵԿ քաղխորհրդի “նիստ-ճաշը”` “Օջախ” ռեստորանում. Հրապարակ
“Հրապարակը” գրում է, որ նախորդ օրը “Օջախ” ռեստորանային համալիրում, “մտերմիկ միջավայրում”, Սերժ Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ՕԵԿ քաղխորհրդի “նիստ-ճաշը”, որի ընթացքում խոսվել է գլոբալ, ներքաղաքական բոլոր հարցերից։
“5 ժամ տևած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը մանրամասն անդրադարձ է կատարել երկրի գլխավոր խնդիրներին, կարևորել դրանք թիմային համատեղ աշխատանքով լուծելու “պահը”, հորդորել, որպես “վստահելի գործընկեր”, էլ ավելի կազմակերպված աշխատել այդ ուղղությամբ, որովհետև “երկար ճանապարհ ունենք միասին անցնելու””,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։